Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

1984 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Նոր Արեշում հանցագործի կրակած փամփուշտները փշրել էին տանտիրուհու ատամներն ու մնացել լեզվին «նստած»

1984 թվականի ապրիլի 8-ին, ժամը 23-ի սահմաններում միլիցիայի Էրեբունու բաժնում ահազանգ է հնչել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում մարդ են սպանել:

Դեպքի վայր գնացած իրավապահները մատնանշված տան բակ են մտել ու տեսել ընկած երիտասարդի, որը խռխռացնում էր: Շտապօգնություն են ահազանգել, բայց երիտասարդը իրավապահների գալուց 2-3 րոպե անց մահացել է:

Իրավապահները մտել են տուն: Նրանց դեմ-հանդիման դուրս է եկել մի կին, կանգնել է նրանց առաջ, ապա թքել է ափի մեջ ու իրավապահներին է մեկնել ափը, որի մեջ… չորս ատամ կար ու հրազենի երկու գնդակ:

Պարզվել է՝ տուն ներխուժած անծանոթը կրակել է… 70-ամյա կնոջ բերանին, բայց ինքնաշեն ատրճանակի համեմատաբար լայն փողից դուրս եկած փամփուշտներն անհրաժեշտ արագություն չեն զարգացրել, դիպել են կնոջ ատամներին՝ տեղահան են արել դրանք և վերջնականապես կորցնելով արագությունը՝ մնացել են կնոջ բերանում՝ լեզվի վրա:

Հանցագործությունը բացահայտվել է մի քանի օրվա ընթացքում…

…Փառանձեմն ապագա ամուսնու՝ Անդրանիկի հետ Սիրիայից Հայաստան էր եկել 1946 թվականին: Նրանք ամուսնացել էին Երևանում, բնակություն էին հաստատել Նոր Արեշ թաղամասում:

Անդրանիկը երկար կյանք չէր ունեցել: Փառանձեմը շուտ էր այրիացել, երկու դուստրերին պահելու հոգսն ընկել էր նրա ուսերին:

Փառանձեմն աղջիկներին մեծացրել էր, բայց հասկացել էր, որ խորհրդային երկրում չի կարողանում ապրել, սկսել էր քայլեր ձեռնարկել, որ մեկնի ԱՄՆ:

Ամերիկայում ապրող բարեկամների շնորհիվ նախ կարողացել էր Ամերիկա ուղարկել ավագ դստերը, հետո՝ կրտսերին: Մնում էր, որ ինքն էլ տուն-ունեցվածք վաճառի ու մեկնի:

Կրտսեր դուստրը մինչև Ամերիկա մեկնելը սիրահարվել էր երևանաբնակ մի երիտասարդի՝ Արտակին: Մինչև մեկնելը Սոնան հասցրել էր նաև նշանվել Արտակի հետ:

1984 թվականի սկզբից Փառանձեմը Ամերիկա մեկնելու նախապատրաստական աշխատանքներ է կատարել: Եվ վերջապես հուլիսին դուստրերը անհրաժեշտ փաստաթղթերը Ամերիկայից Երևան ուղարկելով՝ մորը տեղեկացրել են,թե կարող է տունը վաճառել ու Արտակի հետ ճամփա ընկնել:

Արտակը ոգևորված օգնել է զոքանչին՝ տան վաճառքի, իրերը հավաքելու հարցերում:

Հարևան-բարեկամները գիտեին, որ Փառանձեմը Սոնայի նշանածի հետ պատրաստվում է Ամերիկա մեկնել, ավելի հաճախ էին այցելել նրան, խոսել մեկնումից, դրա հետ կապված հոգսերից:

Փառանձեմի մեկնելու մասին, բնականաբար, տեղյակ էր նաև նրա պատկից հարևանը: Վերջինս մի օր առօրյա զրույցի ժամանակ հարևանուհու՝ Ամերիկա մեկնելու, այդ պատճաով տունը և ունեցվածքը վաճառելու մասին հայտնել է հորեղբորորդուն՝ Ռուբիկին:

Նախկինում գողությունների համար պատիժներ կրած Ռուբիկին հանգիստ չի տվել տարեց Փառանձեմի կողմից տունը վաճառելու, մոտը մեծ գումար ունենալու միտքը:

Նա ծրագիր է մշակել՝ Փառանձեմի տուն ներխուժելու և եղած գումարներն ու արժեքավոր իրերը գողանալու համար: Պետք է երկու հարևանների տները բաժանող պարզ ցանկապատից ցատկեր, մտներ Փառանձեմի բակ: Հետագա գործողությունները կախված էին լինելու իրավիճակից: Եթե տանտիրուհին քնած լիներ, արհեստավարժ գողը պետք է սուսուփուս իր գործն աներ ու դուրս գար: Եթե տանտիրուհին արթնանար, Ռուբիկը պատրաստ էր ավելի կտրուկ քայլերի դիմելու՝ հենց տանտիրուհուց իմանալու փողերի ու զարդերի տեղը, ապա… վերացնելու նրան: Այդ տարբերակի իրականացման համար նա հետը ինքնաշեն ատրճանակ էր վերցրել…

Ռուբիկը, որ սովորաբար ավելի հաճախ էր այցելում հորեղբոր ընտանիքին, վերջին օրերին Արեշում չէր երևացել՝ աչքի չընկնելու համար:

Ապրիլի 8-ին Ռուբիկը ձեռնարկել էր հանցավոր ծրագրի իրականացումը: Մութը վաղուց վրա էր հասել: Ռուբիկն անցել էր ցանկապատի վրայով, մտել էր Փառանձեմի բակը: Բայց անսպասելի՝ նրա առաջ հայտնվել էր Սոնայի նշանածը՝ Արտակը. նա այդ օրը գիշերելու էր զոքանչի տանը…

Ռուբիկը, անակնկալի գալով, հասկանալով, որ հետ գնալ չի կարող, ծրագրից հրաժարվել էլ չի ուզում, հանել էր հետը վերցրած ինքնաշեն ատրճանակն ու կրակել էր զարմացած Արտակի բերանին…

Արտակը տապալվել էր գետնին:

Ռուբիկը ներխուժել էր տուն, նրա դիմաց հայտնվել էր Փառանձեմը: Ռուբիկը երկու անգամ կրակել էր Փառանձեմի բերանին, մտածել էր, որ նրան էլ սպանեց ու սկսել էր փողերի փնտրտուքը: Ոչինչ չէր գտել… Ռուբիկը չգիտեր, որ տան գնորդը փողը պետք է վճարեր Փառանձեմի մեկնելու նախօրեին…

Ռուբիկը ձեռնունայն դուրս էր եկել հանցանքի վայրից ու սարսափահար փախել էր՝ երկու մարդու էր սպանել ոչնչի համար…

Արտակը մահացել էր միլիցիոներների ձեռքերի վրա, իսկ Փառանձեմի դեպքում գնդակները «ծուլացել էին»՝ փշրել էին կնոջ ատամները, արագությունը կորցրել ու մնացել էին լեզվի վրա…

Մի քանի օրվա օպերատիվ աշխատանքների արդյունքում իրավապահները կանգնել էին Ռուբիկի հետքի վրա: Փառանձեմը հիշել էր, որ գիշերային այցելուն շատ նման էր հարևանի տուն հաճախ այցելող երիտասարդ բարեկամներից մեկին…

Օրեր անց Քանաքեռի իր թաքստոցում Ռուբիկը հայտնաբերվել ու ձերբակալվել էր: Նա հանձնվել էր առանց դիմադրության: Հանցագործությունից հետո Ռուբիկը ծանր հոգեվիճակում էր՝ տանջվում էր երկու մարդու հենց այնպես կյանքից զրկելու համար: Բռնվելուց անմիջապես հետո խոստովանել էր կատարածը: Դատարանի առաջ նա այդպես էլ չէր կանգնել՝ մեկուսարանի խցում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել՝ չկարողանալով դիմանալ խղճի խայթին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում