Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ «Նովիչոկ» խմբի նյարդային ախտահարիչների մշակմանը մասնակցել են մասնագետներ արևմտյան երկրներից և ՆԱՏՕ-ի կառույցներից:
Այս մասին հայտնում է «Evropeyskaya Pravda»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ մեկնաբանությանը:
«Տարիներ արևմտյան շատ երկրների մասնագետներ և ՆԱՏՕ-ի մասնագիտացված կառույցներ աշխատել են միացությունների վրա, որոնք քիմիական նյութերի այս մեծ խմբի մաս են կազմում: Եվ, օրինակ, Միացյալ Նահանգներում նրանց մարտական օգտագործման տեխնոլոգիաների մշակողներին պաշտոնապես տրվել է ավելի քան մեկուկես հարյուր արտոնագիր»,- հայտարարել է գերատեսչությունը: