ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ ինքը հիմքեր չունի կասկածելու Գերմանիայի կառավարության եզրակացություններին, որոնք հաստատում են, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է ռուսական արտադրության «Նովիչոկ» ռազմական քիմիական նյութին նման թույնով: Այս մասին նա ասել է Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում՝ մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը Բեռլինից փաստաթղթեր դեռ չի ստացել Նավալնիի թունավորման վերաբերյալ: Դրանք կստացվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում և ուշադիր կուսումնասիրվեն: Նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները «շատ զգույշ» կլինի ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի հնարավոր թունավորման հարցում: