Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիի մասին Լեհաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների զրույցի ձայնագրության իսկությունը պետք է ստուգվի: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա՝ դա պետք է արվի հատուկ ծառայությունների եւ լաբորատորիաների կողմից:
«Բայց դա ինձ վրա բավականին հուսալի տպավորություն գործեց, մանավանդ որ այն չի հրապարակվել մեր պետության կողմից և ոչ էլ մեր հատուկ ծառայությունների կողմից … Կարծում եմ, որ դա իսկական է», – ասել է Կալաշնիկովը: