«Գյուղացին ապրում է տանջանքով, չարչարանքով, գիշերը քնում ենք, մտածելով առավոտ կկարողանանք ջրել այգիները թե ոչ։ Գյուղացու վիճակը սարսափելի է»։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալաշկերտի բնակիչներից մեկը, ում հետ զրույցը բավական հետաքրքիր ստացվեց։ Գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, տարբեր մրգերի ու բանջարեղենների մշակմամբ՝ ձմերուկ, սալոր, խաղող, լոլիկ, վարունգ և այլն։
Գյուղը մարզկենտրոնից գտնվում է 7 կիլոմետր հեռավորության վրա։ Ասֆալտապատ փողոց գյուղում հազվադեպ կարելի է տեսնել։ Մեր զրուցակիցն ասում է՝ այս տարի խաղողի բերքն առատ է, սակայն գինն է նվազել։ Իրենց դաշտերի արտադրանքը հիմնականում իրացնում են շուկաներում, ձեռք չի տալիս էժան գնով հանձնել մթերող ընկերություններին։
Գյուղում, ինչպես հարակից բոլոր գյուղերում ոռոգման ջրի խնդիր կա, որի լուծման ուղղությամբ ոչինչ չի արվում։ Մեր զրուցակիցն ասում է՝ իրենք սիրով են աշխատում, մշակում, բայց պետք է մի փոքր էլ օգնություն լինի իրենց, հարկերը, վճարները ցածր լինեն:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի ռեպորտաժում