Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ադրբեջանը երբեք չի մտածում խաղաղության մասին. Ինչո՞ւ է հակառակորդը պատերազմի նախապատրաստություն տեսնում սահմանամերձ գյուղերում

BBC-ի ադրբեջանական ծառայությունն ուշագրավ հոդված է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում ու առաջնագծում ռազմական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին լրատվամիջոցին պատմել են հենց տեղի բնակիչները։ Նրանք ասել են, որ Թովուզի շրջանում հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո սահմանամերձ ու առաջնագծին մոտ գտնվող գյուղերում աննախադեպ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Առաջնագծին մոտ տեղակայված գյուղի բնակչուհիներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ թովուզյան մարտերից հետո և՛ զինվորականները, և՛ տեղի վարչական ղեկավարը եկել ու սկսել են իրենց տների առաջ ապաստարաններ փորել։ «Մեզ ասել են, որ այս խրամատները փորում են, որ մարդիկ կարողանան հրդեհի ժամանակ վազել ու թաքնվել»,- BBC-ին ասել է սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը։ Սահմանամերձ այլ գյուղի բնակիչ էլ ասել է, որ նրանց հանձնարարվել է բակում փորված խրամատի շուրջբոլորը ծածկել ավազի պարկերով։ Բացի այդ, սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հաճախ են հրապարակվում օգտագործված մեքենաների անվադողերի հավաքման ու առաջնագիծ տանելու կոչեր և անվադողերի հավաքման տեսանյութեր։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Հիքմեթ Մամեդովն էլ լրատվամիջոցին ասել է, որ տարածաշրջանում առկա է շատ զգայուն բալանս, որը փխրուն է։ «Ոչ ոք չպիտի մտածի, որ հակամարտությունը սառեցված է։ Հենց որ լինեն բարենպաստ պայմաններ, Ադրբեջանը քայլեր կձեռնարկի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Այդ պատճառով պատերազմի վտանգ միշտ կա»,- ասել է Մամեդովը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ նորություն է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ԶՈւ-երը պատրաստություն են տեսնում իրենց տարածքում.«Ինչպես բազմիցս հայտարարել են Հայաստանի տարբեր գերատեսչությունների ղեկավարները, պատերազմի դեպքում ռազմական գործողությունները տեղափոխվելու են իրենց տարածք, կարծես թե Ադրբեջանում էլ են դա հասկանում ու հենց իրենց տարածքում են փորձում պաշտպանական միջոցներ ձեռնարկել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մյուս կողմից էլ, այն որ Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստվում է պատերազմի և հրամանի է սպասում, ըստ Ղևոնդյանի, նորություն չէ.«Ադրբեջանի հայտարարություններն անընդհատ նույն ոճի մեջ են և խաղաղության նախապատրաստվելու մասին նրանք ընդհանրապես չեն մտածել ու չեն էլ մտածելու։ Մեր խնդիրն է ամեն օր պատրաստ լինել այդ պատերազմին ավելի շատ, քան նախորդ օրը։ Համոզված եմ, որ ներկա փուլում պատերազմ հնարավոր չէ, եթե Ադրբեջանն ինքնասպանության չգնա, սակայն հաշվի առնելով աշխահաքաղաքական իրավիճակը,  նաև կորոնավիրուսով պայմանավորված վիճակը, ներկա պահին Ադրբեջանի կողմից ինքնասպանության գնալու նախադրյալներ էլ չեմ տեսնում։Այնպես որ պատերազմի հավանականությունը ես բավականին ցածր եմ գնահատում»։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ են պատերազմի նախապատրաստական աշխատանքները տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու գյուղերում և ոչ ղարաբաղա-ադրբեջանական, մեր զրուցակիցն ասաց. «Մենք գիտենք, որ Ադրբեջանը որևէ կերպ չի առանձնացնում Արցախը և Հայաստանը։  Ադրբեջանն ընդհանրապես գտնում է, որ կոնֆլիկտը ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական  է, այլ հայ-ադրբեջանական։ Այդ իսկ պատճառով հավանական պատերազմի դեպքում, եթե այն հանկարծ լինի, ապա չի սահմանափակվի միայն Արցախի սահմաններով։ Շատ հնարավոր է, որ պատերազմական գործողություններ լինեն նաև Հայաստանի հետ սահմանին։ Երկրորդ՝ կա նաև հոգեբանական ազդեցության գործոնը,Ադրբեջանը փորձում է նման քայլերով ու դրա մասին բարձրաձայնելով ազդեցություն ունենալ Հայաստանի ժողովրդի վրա, Հայաստանի ներքին լսարանի վրա։ Տեսնելով, որ իշխանությունից հեռացված մարգինալները Հայաստանի ներսում ամեն կերպ փայտեր են մտցնում Հայաստանի զարգացման և պետականության զարգացման մեքենայի անիվների արանքը, նրանք էլ փորձում են իրենց կողմից ազդել այդ գործընթացի վրա։ Եթե Հայաստանում կան քաղաքական առողջ ուժեր, ապա պետք է այդ ամենը հաշվի առնեն ու պետք է կարողանան Հայաստանի ներքին տարածությունում հանդարտություն պահպանել։ Քանի որ մեր դիրքերն այսօր ուժեղ են ոչ միայն ռազմական, այլևս դիվանագիտական  տեսանկյունից ու շարունակում են ուժեղանալ նաև այլ ոլորտներում ևս,  Ադրբեջանի քայլերն ընդամենը ցայտնոտային արձագանք են Հայաստանի պաշտպանունակության ու ընդհանուր հզորության ամրապնդմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում