ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու հարցը առաջիկայում կրկին կքննվի դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է վերջինիս փաստաբան Ամրամ Մակինյանը: «Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու համար։ Մինասյանը մեղադրանքները չի ընդունում։