Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լայնածավալ մատակարարումները կսկսվեն 2021 թվականի կեսերին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը։
«Աշխարհին պետք են միլիարդավոր չափաբաժիններ, բայց դրա համար ժամանակ է պետք: Ուստի, իրատեսորեն ասած, 2021 թվականի կեսերին մենք կկարողանանք սկսել ուղղել պատվաստանյութերի չափաբաժինները բնակչությանն իմունիզացնելու համար», – ասել է Սվամինաթանը:
Նրա խոսքերով, ԱՀԿ-ն ներկայումս սպասում է մի քանի պատվաստանյութերի փորձարկումների վերջնական արդյունքներին։ Ավելի ուշ կազմակերպությունը մտադիր է կազմակերպել դրանց արտադրության տեխնոլոգիաների բաշխումը և սկսել դեղի ստացումը միլիարդավոր դոզաներով: