Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Լավրովը նախաձեռնում է Մնացականյանի և Բայրամովի առաջին հանդիպումը. Մոսկվան չի ուզում իրավիճակը իր ձեռքից բաց թողնել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական հակամարտությանը, ղարաբաղյան բանակցային գործընթացին, տարածաշրջանային քաղաքականությանը և հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մի շարք կարևոր հարցերի։ Հարցազրույցի հետ կապված գլխավոր լուրը, որ կարելի է առանձնացնել, այն է, որ Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է վաղնևեթ հանդիպել Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և խոսել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։

Մասնավորապես, անդրադառնալով Արցախի շուրջ բանակցություններին՝ Զոհրաբ Մնացականյանը վստահեցրել է, որ Երևանը հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և պատրաստ է շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Լրագրողի հարցին, թե «այսինքն պատրա՞ստ եք, ասենք, հենց վաղը, առանց որևէ պայմանի, հանդիպել Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ», Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է, որ «իհարկե, պատրաստ ենք հանդիպել և իհարկե, պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը», բայց նաև ընդգծել է, որ «մեր աշխատանքի կարևորությունը կայանում է փոխզիջումներ գտնելու, անվտանգություն ապահովելու, ուժի կիրառումից և մաքիմալիստական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտության մեջ»։ Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը շեշտում է, որ Հայաստանն ունի հստակ և կարևոր առաջնահերթություններ, որոնցից գլխավորը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է և Արցախի կարգավիճակի հարցը։

Հայաստանի ԱԳ նախարարի այս մեկնաբանությունները առավել ուշագրավ են դառնում, եթե դրանց նայենք նախորդ շաբաթվա իրադարձությունների լույսի ներքո։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախորդ շաբաթ՝ օգոստոսի 26-ին, Մոսկվայում հյուրընկալել էր Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, հետո նույն օրը նաև հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Երկու դեպքում էլ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի հարցը։

Բայրամովի հետ հանդիպումից հետո Լավրովը ասել էր, որ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Եվ հիմա Հայաստանի արտգործնախարարը ռուսաստանյան լրատվամիջոցի ջանքերով պատրաստակամություն է հայտնում հանդիպելու իր ադրբեջանցի նոր գործընկերոջ հետ։

Ստացվում է, որ կրկին ու հերթական անգամ Մոսկվա՞ն է փորձում ակտիվացնել բանակցային գործընթացը։ Եթե այո, ապա որո՞նք են դրա դիվանագիտական ու քաղաքական շարժառիթները։ Մոսկվայում շատ են ուզում վերջապես լուծել Ղարաբաղի հարցը, թե՞ պարզապես փորձում են նախաձեռնությունը պահել իրենց ձեռքում, քանի որ չեն ուզում կորցնել Ռուսաստանի ազդեցությունը բանակցային պրոցեսում, կամ էլ ավելին՝ հետապնդում են ավելի քողարկված քաղաքական նպատակներ՝ կապված, օրինակ, փուլային կարգավորում ենթադրող այն փաստաթղթի կամ նախագծի հետ, որի մասին ս թ ապրիլի 21-ին խոսել էր Ռուսաստանի թիվ 1 դիվանագետը՝ Սերգեյ Լավրովը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, փաստորեն սա պետք է լինի Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Բայրամովի հետ։ Որքանո՞վ եք հավանական համարում այս հանդիպումը մոտ ժամանակներում և ինչո՞ւ է այն անհրաժեշտ։

– Ես կարծում եմ՝ իհարկե, հանդիպումը կարող է լինել, հավանականությունը փոքր չէ, քանի որ որքան ես եմ հասկանում՝ այդ միջնորդական առաքելությունը տվյալ դեպքում Ռուսաստանն է իր վրա վերցրել։ Պարզ է, որ Ռուսաստանը հենց սկզբից փորձում է իր կապերը, իր ազդեցությունը հաստատել նոր արտգործնախարարի՝ Բայրամովի վրա, և հասկանալի է, որ Ռուսաստանը չի ուզում իրավիճակը իր ազդեցության տակից բաց թողնել, որովհետև գաղտնիք չէ, վերջին շրջանում, մանավանդ՝ Միացյալ Նահանգների որդեգրած նոր աշխարհաքաղաքական կուրսի պայմաններում, որն, ըստ էության, հրաժարվել էր աշխարհում ժանդարմի դերից, մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա վերահսկողությունը, կարծես թե, նորից վերադարձել էր ամբողջովին Ռուսաստանի ձեռքը։ Ընդհանուր առմամբ, իհարկե։ Ոչ ամբողջովին։ Ռուսաստանը անընդհատ հասկացնում էր, որ այս տարածաշրջանը իր հետաքրքրությունների առավել կարևոր գոտիներից մեկն է աշխարհի մասշտաբով։ Եվ պարզ է, որ հիմա, երբ Ադրբեջանում արտգործնախարար փոխվեց, որոշակի ժամանակ անցավ, երևի թե համարեցին, որ դա բավարար է, որ այդ գործիչը մտնի գործերի մեջ, տիրապետի ամբողջական ինֆորմացիային, և արդեն ժամանակն է, որպեսզի իր հետ էլ սկսեն աշխատել։

Տեսանք, որ այդ հանդիպումից հետո նաև հեռախոսազրույց եղավ Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հետևաբար, ես կարծում եմ՝ այդ հանդիպման նախաձեռնությունը հենց Ռուսաստանի կողմից է, և այն, ինչի մասին Զոհրաբ Մնացականյանը ասել է այդ հարցազրույցում, կարծում եմ՝ նույն բանը ինքն արդեն ասել էր նաև Լավրովին։ Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ շատ հավանական է, որ այդ հանդիպումը կարող է լինել։

Բնականաբար, կողմերը նաև իրենց նախապատավություններն են ներկայացնում, իրենց պայմանները, և այլն, և այլն։ Դա սովորական դիվանագիտություն է, դիվանագիտական արվեստ է, դիվանագիտական խաղեր են, որոնք պետք է անպայման լինեն։

– Դուք արդեն պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ սա, ըստ էության, ռուսական միջնորդություն է։ Եվ Դուք կարծում եք, որ հնարավոր այս հանդիպումը ռուսական միջնորդության արդյո՞ւնք է լինելու։

– Գիտեք, ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի այս ձևաչափը, ինչպես հայտնի է, այն բացառիկ ձևաչափերից է (դրա մասին վերլուծաբանները, փորձագետները, քաղաքական շրջանակները շատ են խոսում), որտեղ աշխարհաքաղաքական հիմնական, ազդեցիկ կենտրոնները, կարծես թե, շատ մեծ տարաձայնություններ չունեն, ու նույնիսկ ամենասուր շրջափուլերում, ասենք՝ ղրիմյան պատմությունից հետո, երբ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև գրեթե «սառը պատերազմին» նմանվող իրավիճակ առաջացավ, նույնիսկ այդ փուլում Մինսկի խմբում համանախագահող երկրները շարունակում էին աշխատել, և մեծ տարաձայնություններ, կարծես թե, չկային։

Հիմա, երբ ասում ենք, որ Ռուսաստանը միջնորդում է, ես կարծում եմ՝ սա, այնուամենայնիվ, նաև համաձայնեցվում է համանախագահող մյուս կողմերի՝ թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ֆրանսիայի հետ։ Այսինքն՝ այս ձևաչափում բոլոր քայլերը, ճնշող մեծամասնությամբ, փոխհամաձայնեցված են լինում։ Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե միայն Ռուսաստանի նախաձեռնությունն է, բայց կարծում եմ, որ, այնուամենայնիվ, դա համաձայնեցված է նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։

Ընդհանրապես, այս բանակցային գործընթացի ամբողջ պրակտիկան, մանավանդ վերջին տարիներին, եթե նկատել եք՝ ցույց է տալիս, որ հերթականությամբ են, կարծես թե, ամեն մեկը իր վրա վերցնում միջնորդությունը, և մե՛կ հանդիպումը լինում է Ռուսաստանում, մե՛կ Ֆրանսիայում, մե՛կ Միացյալ Նահանգներում, կամ այլ խոսքերով՝ մե՛կ ռուսական կողմն է կազմակերպում արտգործնախարարների կամ ղեկավարների հանդիպումը, մեկ՝ Ամերիկան, մե՛կ էլ՝ Ֆրանսիան։ Հետևաբար, ես կարծում եմ, որ այս պարագայում ասել, որ զուտ մեկ կողմն է իր վրա վերցրել միջնորդական առաքելությունը, չափազանցված կլինի։ Ուղղակի քանի որ այս հարցում էլ համանախագահողները շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում միակ երկիրն է, որը իրական ու ազդեցիկ լծակներ ունի երկու կողմերի վրա էլ, այդ պատճառով փոքր-ինչ հոժարակամ, փոխհամաձայնեցված կարգով զիջում են, երևի թե, նախաձեռնությունը շատ դեպքերում։ Իսկ երբեմն թվում է, թե այդ նախաձեռնությունը հերթականությամբ են մեկը մյուսին զիջում։

– Այսինքն՝ կարող ենք ասել, որ ձևականորեն նմանատիպ հանդիպումներն, իհարկե, Մինսկի խմբի շրջանակներում են տեղի ունենում, բայց ամեն դեպքում՝ Մոսկվայի առաջնորդությամբ։ Եվ, ընդհանրապես, ամբողջ Մինսկի պրոցեսն է միշտ այս տրամաբանությամբ ընթացել, երբ երեք հավասարների մեջ շատ հաճախ առաջին ջութակի դերը Մոսկվան էր խաղում, և մյուս համանախագահներն էլ աջակցում էին նրան։

– Այո՛, այո՛, մանավանդ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը եկավ իշխանության Միացյալ Նահանգներում։ Եվ նորից եմ ասում՝ Թրամփի վարչակազմի մոտ արտաքին քաղաքականությունը փոքր-ինչ այլ ուղղություն ունեցավ, քան իր նախորդների ժամանակ, այսինքն՝ աշխարհաքաղաքական շեշտադրումները փոխվեցին, վարչակազմը սկսեց կենտրոնանալ հիմնականում ներքին խնդիրների վրա, քանի որ իր կարգախոսն էր՝ «Առաջինը՝ Ամերիկան»: Շատ դեպքերում իր քաղաքականությունը ավելի շատ ուղղված էր Ամերիկայի ներքին հարցերին, և Միացյալ Նահանգները Թրամփի վարչակազմի ժամանակ հրաժարվեց վերահսկողի իր դերից աշխարհի տարբեր կետերում կամ ամբողջ աշխարհում՝ այն, ինչ սովորաբար լինում է դեմոկրատական վարչակազմերի իշխանության օրոք։
Տվյալ դեպքում ես կարծում եմ՝ վերջին տարիներին, իսկապես, «հավասարների մեջ մի փոքր ավելի հավասար է» Ռուսաստանը, բայց դա, իմ կարծիքով, փոխհամաձայնեցված է թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ Ֆրանսիայի հետ՝ այդ թվում ելնելով պրագմատիկ գործոններից։

– Իհարկե, մեծ հաշվով համաձայն եմ, և դա ընդունված տեսակետ է, որ Մինսկի խմբում, համեմատած այլ կոնֆլիկտների հետ, աշխարհաքաղաքական նշված կենտրոնների մոտեցումները քիչ թե շատ մոտ են իրար, և լուրջ առճակատում, կարծես թե, չկա։ Բայց, մյուս կողմից, համաձայն չե՞ք, որ ռուսական դիվանագիտության գիծը վերջերս գնալով ավելի ակնհայտ է դառնում, և Մինսկի խմբում են տարաձայնություններ նկատվում։ Մասնավորապես՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ Օրինակ, ապրիլին Լավրովը հայտարարեց, թե բանակցությունների ընթացքում այժմ ակտիվորեն քննարկվում է փուլային կարգավորում ենթադրող այն փաստաթուղթը, որը ներկայացվել է նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կազմակերպված հանդիպմանը։ Դրանից հետո շատերն ասում էին, թե «տեսեք, մյուս համանախագահները չհերքեցին այդ հայտարարությունը», բայց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը շատ չանցած խոսեց այդ հարցի շուրջ՝ ասելով, թե «Լավրովը վերջերս ոչ այնքան օգտակար հայտարարություններ է անում»։ Այսպիսի ընդհանրական մի բան ասաց նա։

– Գիտեք, երբ մենք ասում ենք՝ փոխհամաձայնեցված է, իհարկե, պետք է չմոռանանք, որ, այնուամենայնիվ, դրանք բավական տարբեր աշխարհաքաղաքական շահեր ունեցող ուժային կենտրոններ են, և հետևաբար, նրանց միջև կարող են լինել նաև շոշափելի տակտիկական (մարտավարական) տարաձայնություններ՝ մանավանդ դետալներում։ Իսկ այս պրոցեսում, ինչպես հայտնի է, դետալները այնքան շատ են, որ բանակցային գործընթացի ամեն մի դետալ մի առանձին բանակցային գործընթաց է պահանջում միշտ։ Այնպես որ, այստեղ կարող են լինել որոշակի տարաձայնություններ։

– Տակտիկական։

– Այո՛, ես կարծում եմ՝ կարող են լինել տակտիկական տարաձայնություններ, որոնք, եթե բանակցային գործընթացը տեղից շարժվի, – տեսականորեն եմ ասում, քանի որ այս հարցում, ճիշտն ասած, մեծ հեռանկարներ առանձնապես չեմ տեսնում, – բանակցային գործընթացում ինչ-որ տեղաշարժեր լինեն, – ես հիմա նույնիսկ գնահատական չեմ տալիս՝ լավ, թե վատ, – միևնույն է, դրանից հետո այդ դետալների շուրջ պետք է լինեն առանձին, կարծում եմ՝ բավական երկարատև և լուրջ դիվանագիտական խաղեր, բանակցություններ, քննարկումներ, և այլն, և այլն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում