Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 25 նոր դեպք է հայտնաբերվել, 8 պացիենտ առողջացել է։ Այս մասին հաղորդում է StopCov պաշտոնական կայքը։ Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1621դեպք:
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում COVID-19- ից ապաքինվել է 1,302 մարդ: Երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը 19 է։
Կարանտինում է գտնվում 6144 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ են գտնվում 292 հոգի։
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել այլ երկրներից: