Ռուսաստանի կառավարությունն ընդլայնել է Ուկրաինայի դեմ անհատական պատժամիջոցները: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Նշվում է, որ ցուցակի մեջ է ընդգրկված այդ թվում Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1300 որոշման թիվ 1 հավելվածում ներառել … Պորոշենկո Պյոտր Ալեքսեևիչին», – նշված է հրամանագրում: