Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վստահություն է հայտնել, որ երկրները կկարողանան խուսափել կորոնավիրուսի համավարակի հետ կապված ինքնամեկուսացման միջոցների վերականգնումից, եթե COVID-19-ի դեմ ուղղված նպատակային և ստուգված քայլեր ձեռնարկեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա կարծիքով, ինքնամեկուսացումը, որպես նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոց, «ուղղակի գործիք» է, որը ծանր հետևանքների է հանգեցրել շատ երկրներում:
«Նպատակային և չեղարկված միջոցառումների ճիշտ համադրության առկայության պայմաններում կարելի է հետագայում խուսափել ինքնամեկուսացումից»,- ասել է Գեբրեյեսուսը:
Նա նաև նշել է, որ մի քանի երկրներ, որոնք «տեղեկատվության վրա հիմնված մոտեցում են որդեգրել՝ COVID-19-ին նպատակային պատասխան տալու նպատակով», կարողացել են «աստիճանաբար և անվտանգ բացվել՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով արագ արձագանքել վարակի ցանկացած նոր օջախի»:
Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 26 միլիոնը, մահացել է ավելի քան 800 հազար մարդ: