Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները տեսչական ստուգում են իրականացրել իրանական երկու օբյեկտներից մեկում, որտեղ, ինչպես կասկածում էր կազմակերպությունը, չհայտարարագրված միջուկային նյութեր էր պահվում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին հղումով:
Փաստաթղթում նշվում է, որ օգոստոսի 25-ի դրությամբ Իրանում հարստացված ուրանի պաշարները կազմում են 2.105.4 կգ: Միևնույն ժամանակ, համաձայն 2015թ.-ի միջուկային գործարքի, երկրում պահեստավորված միջուկային նյութերի ծավալը չպետք է գերազանցի 202.8 կգ-ի սահմանը, կամ 300 կգ ուրանի ֆտորիդը (UF6):