Սաուդյան Արաբիան նախատեսում է այս տարվա սեպտեմբերին սկսել ռուսական Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր աշխարհում արձանագրվել է COVID-19-ով վարակվածության 26 331 492 դեպք: Մահացել է 869 290 մարդ, 17 541 744-ը ապաքինվել է: