Հյուսիսատլանտյան դաշինքը Բելառուսի սահմաններին վերջին տարիներին 17 անգամ ավելացրել է իր ուժը՝ հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:
«Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի ռոտացիոն խմբավորումը Բելառուսի հարևան երկրներում աճել է 17 անգամ», – մեջբերում է գերատեսչության ղեկավար Վիկտոր Խրենինը:
Նշվում է, որ այժմ այնտեղ կա մինչև 10 հազար զինվոր, զորավարժությունների քանակը՝ ներառյալ լայնամասշտաբ և բազմազգ, հինգ անգամ ավելացել է: Ավելին, «Բելառուսի պետության սահմանի անմիջական հարևանությամբ իրականացվում է ռազմական տեխնիկայի ու անձնակազմի, այդ թվում՝ ԱՄՆ բանակի կենտրոնացում»: