Business-Грузия-ի փոխանցմամբ՝ 2010 թվականին Վրաստանում 26 տոկոսով աճել է ինտերնետից օգտվողների քանակը՝ տարեվերջին գերազանցելով 300,000-ի սահմանագիծը։
Չնայած դրան՝ 2010 թվականին ինտերնետից ստացված եկամուտները, 2009 թվականի համեմատ, նվազել են 14 միլիոն լարիով (մոտ 9 միլիոն դոլար) և կազմել 80,200,000 լարի (ավելի քան 51 միլիոն դոլար)։
2010 թվականին Վրաստանի ինտերնետային շուկայում իրենց գերիշխող դիրքերը պահպանել են «Սիլկնետ» և «Կավկազուս օնլայն» ընկերությունները։ Եկամուտների ստացման տեսանկյունից նրանց է պատկանում շուկայի 80 տոկոսը։
Ինտերնետից օգտվողների 90 տոկոսը բաժին է ընկել Վրաստանի խոշոր քաղաքներին։










































