ԿԳՄՍ որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից դպրոցները կբացեն իրենց դռները. նախարարությունը հատուկ ուղեցույց է հրապարակել, որի հիման վրա պետք է իրականացվի դասավանդման գործընթացը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմաբան, ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանն անդրադառնալով դիտարկմանը, որ ուղեցույցում սահմանված չափորոշիչները մեծ աղմուկ են բարձրացրել մանագետների և ծնողների շրջանում, և հարցին, թե որքանով են արդարացված քննադատությունները, նշեց, որ մի շարք խնդրահարույց կետեր կան, որոնք կապված են դպրոցների ֆինասավորման և սովորողների կրթության իրավունքի իրացման հետ: «Այս ուղեցույցը դպրոցներին ասում է՝ եթե փող ունես, երկու հերթով դասավանդողին 6 օր վճարիր, որպեսզի երեխաները գան դասի, սովորեն, իսկ եթե փող չունես, թող երեք օր գա մի խումբը, երեք օր մյուս խումբը, մյուս օրերը կհամարենք տանը ինքնուրույն դասապատրաստում, սա աչքերին թոզ փչել է: Փոքր դպրոցները տուժելու են: Մյուս հանգամանքը դպրոցների ներքին կազմակերպման խնդիրն է: Կան դպրոցներ, որտեղ տարրական սանիտարահիգիենիկ խնդիրներ կան…»,- նշեց Վահրամ Թոքմաջյանը:
Պատմաբանի խոսքով՝ կա աշխատանքի կազմակերպման հսկայական բաց, որը հանգեցնում է լարվածության: «Եվ կան խմբեր, որոնք դիմակից անդին ֆանտազիա չունեն, և նրանց ճչոցի մեջ բովանդակությունը կորչում է»,- նշեց մեր զրուցակիցը:
«Մեր կրթությունը չի սպասարկում է կյանքը»,- ընդգծեց Վահրամ Թոքմաջյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: