Երևանի ավագանու մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը:
Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին ներկայացվել էր 12 նախագիծ: Երկարատև քննարկումներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաղթող ճանաչվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը: Հուշարձանը պետք է լիներ բրոնզե հարթաքանդակի ձևաչափով: Այն տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի և Զաքյան փողոցներում պարփակված մանկական այգու ցանկապատի մոտ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանի հետ:
Նազարեթ Կարոյանի խոսքով՝ տվյալ պահի համար առավելագույն արդյունք են ստացել քաղաքը, ավագանու մշակութային հանձնախումբը, ինչպես նաև հուշարձանի հեղինակ արվեստագետը: «Ալբերտ Վարդանյանը եզակի քանդակագործ է, առավելագույնս կարողացել է արձագանքել մրցույթի պայմաններին, ավելին՝ կարողացել է ընդհանրացնել այն պատկերացումը, որ ունենք Մարտի 1-ի հետ կապված»,- նշեց Նազարեթ Կարոյանը:
«Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը չի լուծում պատմական, հասարակական, քաղաքական խնդիրը»,- ընդգծեց արվեստի քննադատը:
Մանրամասն՝ տեսանյութում: