Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Արցախի նախագահն ասել է այն, ինչ պետք է լիներ հաղթանակին հաջորդած ռազմավարություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե առաջիկա տասնամյակում չի տեսնում արցախյան հարցի լուծում, և հայկական կողմը պետք է պատրաստվի պատերազմի, Հայաստանում արժանացել է բավականին մեծ ուշադրության: Դա մի կողմից օրինաչափ ու հասկանալի է, մյուս կողմից, այդուհանդերձ, փոքր-ինչ տարօրինակ: Հասկանալի է և միաժամանակ տարօրինակ այն իմաստով, որ Արցախի նախագահն, իհարկե, ասել է այն, ինչ կա առկա ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում, բայց մյուս կողմից էլ նա դրանով իսկ չի ասել որևէ նոր բան: Ինչի մասին է խոսքն ի մասնավորի: Բանն այն է, որ հակամարտության կարգավորումը կամ լուծումը իրատեսական չէ ոչ միայն այսօրվանից սկսած մինչև առաջիկա տասը կամ քսան տարին, կամ երեսուն, քառասուն, այլ իրատեսական չէր նաև տասը տարի առաջ, կամ քսան տարի առաջ, մեծ հաշվով՝ կարգավորման գործընթացից ի վեր:

Կարգավորման գործընթացը առաջին իսկ տարիներից թերևս դարձրել էր պարզորոշ, որ չունի հեռանկար, չկա լուծում: Դրա պատճառները հնարավոր է քննարկել ժամերով, մատնանշել ամենատարբեր պատճառներ՝ սկսած կողմերի համար քաղաքական խնդիրներից, ազգային անվտանգության պատկերացումներից մինչև միջնորդների աշխարհաքաղաքական շահեր: Բայց իրողությունը դրանից չի փոխվում և, ըստ այդմ, այն, ինչ հնչում է Արցախի նախագահի շուրթերից ներկայումս, գործնականում արդիական ու առարկայական էր նաև անցյալում:

Գործնականում, առաջին պատերազմից ի վեր Հայաստանի Հանրապետության և հայկական պետականության խնդիրը եղել է մեկը՝ մտածել հաղթանակի արդյունքի պահպանության, ամրապնդման, դրա պետական կարողությունների ընդլայնման մասին, պատրաստ լինել նոր պատերազմի՝ խաղաղությունը հնարավորինս երկարաձգելու և, այսպես ասած, հնացնելու համար: Ավելին, ամբողջ հարցն այն է, որ մենք ապրելով այդ հրամայականի պայմաններում, գործնականում առաջնորդվել ենք բոլորովին այլ իրավիճակային գործողություններով ու տրամաբանությամբ, ինչի ծանր հետևանքները զգացվել են պարբերաբար: Ներկայումս, անշուշտ, ողջունելի է, որ Արցախի քաղաքական ղեկավարության մակարդակում այդ իրողությունները արձանագրվում են բաց և ուղիղ: Գուցե Երևանի ռազմա-քաղաքական ղեկավարության կարգավիճակից դրանք պահանջում են միջազգային իրավունքի սուբյեկտին հատուկ դիվանագիտական հղկվածության բավականին բարձր աստիճան։ Բայց այստեղ է նաև, որ հնարավոր է օգտվել Արցախի չճանաչված սուբյեկտ լինելու, ինչպես նաև գործնականում ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանության հանդիման փաստացի առաջնագիծ լինելու հանգամանքից և սկսել իրերը կոչել իրենց անունով՝ թե՛ հայկական հանրության և հայության համար, թե՛ նաև միջազգային գործընկերների հետ նոր աշխատանքի անցնելու հեռանկարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում