Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստան-Իրան հարաբերություններում առերևույթ նշմարվող դանդաղությունն ունի օբյեկտիվ պատճառներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայկական ժողովրդային շարժման Կենտրոնական խորհրդի անդամ և Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը:

– Պարոն Քեշիշյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը։ Տեսակետ է հնչում, թե այն սառեցված է։

– Նախ հստակեցնենք, որ Հայաստան-Իրան հարաբերություններում առերևույթ նշմարվող դանդաղությունն ունի օբյեկտիվ պատճառներ: Սա բոլորն էլ տեսնում են, որովհետև բոլոր հարաբերությունների մեջ էլ այդ արձագանքը կա: Ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերություններում, այլև ընդհանրապես, որովհետև շփումները պակասել են, և շատ հարցերում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հնարավոր է, որ դանդաղկոտություն լինի:

Իսկ Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգի մասին պետք է ասել, որ նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել երկկողմ համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում, ինչը, հակառակ համաճարակի առկայությանը, դանդաղ, բայց և նույն ժամանակ հիմնավոր կերպով գնալով խորանում է, և դա ակնհայտորեն երևում է Իրանի կողմից դրսևորվող աշխուժություններում՝ նոր դեսպանի նշանակումից սկսած մինչև «Արաս» ազատ տնտեսական գոտում տեղի ունեցող զարգացումները, տնտեսական հարաբերությունների ընդլայնման միտումները, Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտաժ էլեկտրագծի շինարարությունն և այլն, որոնք խոսուն ապացույցն են կայուն և զարգացող հարաբերությունների:

– Տեսակետ կա, որ երկու ծրագրերը՝ Հյուսիս-Հարավ մայրուղին և Հայաստան-Իրան երկաթուղին, մշտապես պետք է լինեն ՀՀ-ԻԻՀ օրակարգում, որով ոչ միայն տնտեսական խնդիր է լուծվում, այլև մենք ապահովում ենք Հայաստանի աշխարհաքաղաքական շահերն այս տարածաշրջանում: Համամի՞տ եք արդյոք։

– Ըստ իս՝ օրակարգային խնդիրներում պետք է նկատի ունենալ երկարատև շահերի հարցը և ուշադրությամբ մոտենալ դժվար իրագործելի և երևակայական այնպիսի ծրագրերին, որոնց իրագործումը ամբողջովին կամ մեծ մասամբ կախված է օտարների գրպանից և ցանկությունից:

Իհարկե, նշված երկու պարագաներն էլ կարևոր են, բայց չմոռանանք, որ, ըստ նախատեսումների, առաջինը՝ կիսով չափով, իսկ երկրորդը ամբողջությամբ պետք է կառուցվի այլ երկրների ներդրումներով, որոնք եթե հետաքրքրված չլինեն դրանցում, բնականաբար, պետք է պահանջեն ինչ-որ փոխհատուցում, իսկ այսօր ես չեմ պատկերացնում, թե նախորդ իշխանությունների կողմից ամեն ինչը օտարներին բաշխված Հայաստանին ինչ է մնացել՝ նման գործարքի մեջ մտնելու համար:

– Արդեն գործում է Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը։ Հայաստանում որոշ իրանագետներ նշում են, որ իրանցիները պետական, հասարակական շրջանակների մակարդակով, ԶԼՄ-ների մակարդակով կարծես թե անակնկալի են եկել այս հանգամանքից։ Որքանո՞վ է սա իրականություն:

– Ձեր նշած, այսպես ասած, իրանագետները երևի Պապից ավելի պապական են ու թափով առաջ են անցնում իրանական պետական, հասարակական շրջանակներից ու ԶԼՄ-ներից, քանի որ այդ հարցն արդեն օրակարգային թեմա չէ Իրանում: Իրանում շատ լավ հասկանում են, որ հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի հարաբերությունները այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ չի կարող լինել ի վնաս բարեկամ Իրանի, և դա փաստվել է վերջին 30 տարիների և հատկապես թավշյա հեղափոխությունից հետո: Հայաստանի պետականության ռազմավարական նշանակության հարցերը, այդ շարքում՝ ՀՀ-Իրան հարաբերությունները վերլուծելիս պետք է հեռու մնալ էժանագին քաղաքական շահարկումներից և «մասնագիտական» պատվեր կատարելուց: Իրանը, ինչպես որևէ այլ պետություն, իր նախընտրություններն ունի, Իրանում շատ լավ գիտակցում են, որ Հայաստանը կիսապատերազմական վիճակում է և ունի անվտանգության լուրջ հարցեր:

Ինչ վերաբերում է ՀՀ դեսպանության դիմաց չգոյացած ցույցին, այն հիմնականում Բաքվի և ավելի շատ Անկարայի կայքերի աղմկարարությունն էր, որովհետև այդ քայլը որքան որ Հայաստանի Հանրապետության դեմ էր, նույնքան և ավելի Իրանի դեմ էր ուղղված, ճիշտ դրա համար էլ առաջն առան: Չմոռանանք, որ այդ ցույցը կազմակերպվում էր տավուշյան բախումների ֆոնին և ադրբեջանական պրովոկացիայի և ջախջախիչ պարտությունից հետո, որի հետևանքով դեպի Թուրքիա գնացող գազամուղը, նավթատար խողովակները, երկաթուղին  և ավտոմայրուղին հայտնվեցին հայկական ուժերի թիրախի տակ: Փաստորեն հարվածը ուղղված էր ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև թուրքական տարածաշրջանային ծրագրերի դեմ:

Հիշեցնեմ, որ արդեն հինգ ամիս առաջ իբր թե քրդերի կողմից պայթեցված Իրան-Թուրքիա գազամուղը Թուրքիան տարբեր պատրվակներով չի նորոգում՝ իրանական գազը փոխարինելով ադրբեջանականով, ինչը, բնականաբար, չէր կարող վրիպել իրանական կողմի ուշադրությունից։

Տավուշում արձանագրված Հայաստանի ռազմաքաղաքական հաղթանակը մեր պետությանը վերածել է Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի և միջազգային մակարդակով (Ֆրանսիա, ՌԴ, Մինսկի համանախագահների շրջանակում և այլն) դերակատար գործոնի, ինչը նշմարելի է, ի շարս այլոց, նաև իրանական քաղաքական վերլուծաբանների և լրատվական շրջանակների կողմից, թեկուզ զուսպ, սակայն ընդգծված կերպով:

– Որքանո՞վ է դեսպանատուն բացելու հանգամանքը  հակադրվում Հայաստան-Իրան հարաբերություններին:

– Հայաստան-Իսրայել հարաբերությունների հարցը հիմնականում կապված է Երուսաղեմում հայ համայնքի բազմադարյա ներկայության, շահերի և իրավունքի հետ: Չմոռանանք՝ մենք այնտեղ ունենք հայկական համայնք, որի հանդեպ Երևանը, բնականաբար, չի կարող անտարբեր մնալ, մանավանդ, որ երբեմն ոտնձգություններ են կատարվում հայկական համայնքի և նրա իրավունքների ու սրբությունների նկատմամբ:

Թուրքիան, հակառակ իր դեմագոգիկ հայտարարությունների, վերջին 60 տարիներին ամենասերտ և ռազմավարական հարաբերություններն ունի Իսրայելի հետ և, այսպես ասած, իսլամական առաջին երկիրն է, որ ճանաչել և դիվանագիտական հարաբերություններ է ստեղծել Իսրայելի հետ, բայց դա չի խանգարում Իրան-Թուրքիա հարաբերություններին:

Բոլոր պետությունները իրենց հարաբերությունները մշակելիս հենվում են ազգային շահերի և առաջնահերթությունների վրա՝ աչքի առաջ ունենալով նաև բարեկամ երկրներին չվնասելու սկզբունքը: Այսինքն՝ պարզապես պիտի համադրել հարցերը թյուրիմացություններից խուսափելու համար:

– Հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը ինչպե՞ս կբնորոշեք:

– Հայ-իրանական հարաբերությունները քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում, ինչպես անգամներ նշվել է նաև երկու պետությունների ղեկավարների և այլ գերատեսչությունների կողմից, բավական բարձր մակարդակի վրա են: Իսկ տնտեսական ոլորտում, արձանագրվող որոշ դրական զարգացումներով հանդերձ, դեռ շատ գործ կա, և զարգանալու ասպարեզը ընդարձակ է:

Հավելենք, որ Իրան-Հայաստան բարեկամությունը չի սահմանափակվում երկկողմ հարաբերություններով: Երկու երկրների հարաբերություններում կարևոր օղակի դեր է խաղում ԻԻՀ-ԵԱՏՄ փոխգործակցությունը: Հիշեցնեմ, որ Հայաստանը Իրան-ԵԱՏՄ միակ ցամաքային սահմանակից երկիրն է, ինչը երևի բացառիկ առավելություն է ստեղծում հայկական կողմի համար: Այստեղ դրական ազդեցություն ունեն նաև եռակողմ և բազմակողմ՝ Հայաստան-Իրան-Ռուսաստան, Հայաստան-Իրան-Չինաստան, Հայաստան-Իրան-Հունաստան, Հայաստան-Իրան-Սիրիա, Հայաստան-Իրան-Լիբանան, Հայաստան-Իրան-Իրաք ու նաև այդ երկրի քրդական մասը, որպես ինքնավար շրջան, և այլ հարաբերությունները: Բացի դրանից, Հայաստանը կարող է, որպես այլընտրանք, կամրջի դեր ստանձնել Իրան-Վրաստան, Իրան-Եվրոպա հարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում