Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ

Բենզինի գինը, որքան էլ բարձրանա, նախկին գնին վերադարձ չի լինելու․ ինչ է պետք շուկայում նոր խաղացողի հայտնվելու համար

«Բենզինի գինը, որքան էլ բարձրանա, նախկին գնին վերադարձ չի լինելու։ Ներկայումս բենզինի գնի աճը պայմանավորված է նավթի համաշխարհային գների որոշակի ավելացմամբ, որը մինչ այս եղած պատմական մինիմումից սկսել է աճել, բայց նավթի գինը ևս նախկին գնին վերադառնալ չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Նշենք, որ այս օրերին բենզինի գինը սկսել է աճել։ Այս օրերին բենզինի «Ռեգուլյար» տեսակը վաճառվում է 320-330 դրամով, իսկ «Պրեմիում» տեսակը՝ 340-360 դրամով։ Բենզինի գները շեշտակի նվազեցին գարնան վերջին՝ հասնելով մինչև 270-280 դրամի։ Դա պայմանավորված էր նավթի համաշխարհային գների անկմամբ, երբ նավթի գինը հատեց պատմական մինիմումի շեմը։ Այսօր, սակայն, թեև կորոնավիրուսով և այլ հանգամանքներով պայմանավորված ռիսկերը դեռևս պահպանվում են, սակայն նավթի գների որոշակի աճ նկատվում է։

Տնտեսագետի խոսքերով՝ դա իր անդրադարձն է ունեցել նաև Հայաստանի շուկայի վրա, դրանից բացի՝ այլ խնդիրներ էլ կան, սակայն միանշանակ կարելի է ասել, որ նախկինի համեմատությամբ, արհեստական մենաշնորհային ինչ-որ դրսևորումներ կամ համաձայնեցված արհեստական խաղի արդյունք չէ Հայաստանում բենզինի գնի որոշակի բարձրացումը։ «Մի քանի ամիս առաջ արձանագրված բենզինի գնի նվազեցումը հակապատկերն էր այն իրավիճակի, որը նախկինում կար։ Եթե նախկին իրավիճակում լինեինք, գուցե այդ ժամանակ բենզինի գնի նման նվազում չարձանագրվեր»,-ասաց Քթոյանը։

Տնտեսագետի խոսքերով, սակայն, բենզինի շուկան Հայաստանում դեռևս այն աստիճանի մրցակցային չէ, որքանով ցանկալի կլիներ, որ լիներ։ «Լիակատար մրցակցային շուկայի ակտիվ խաղացողներով, մեծ թվով խաղացողներով շուկայի մասին դեռ վաղ է խոսելը՝ թեկուզ այն առումով, որ մուտքի արգելքները շուկայում բավականին բարձր են և լուրջ ներդրումներ են պահանջվում։ Նախկինում ընկերությունները, խաղացողները, օգտվելով քաղաքական հովանավորչությունից, ձեռք են բերել բենզալցակայանների մեծ ցանց, ձեռք են բերել մեծածախ առևտրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, համակարգեր, ապա հիմա նույնն անելը դժվար կլինի նոր խաղացողի համար։

Հիմա դաշտը բաց է, բայց ներդրողը չի կարող գալ և իր ուզած՝ ակտիվ երթևեկության վայրում բենզալցակայան կառուցել, որովհետև կան սահմանափակումներ, որովհետև շուկան արդեն հագեցած է։ Իսկ լուրջ մրցակցային հայտ ներկայացնելու համար լուրջ ներդրումներ են հարկավոր, որպեսզի միանգամից ցանց ձեռք բերվի։ Իսկ դա շատ ավելի թանկ կլինի, քան գործող խաղացողների պարագայում է եղել, որոնք նախկինում գուցե և ստվերային գործարքների արդյունքում են եղել, կամ եղել են բավականին ցածր գնով։ Հետևաբար` նոր խաղացողը շուկա մտնելու համար շատ բարդ իրավիճակում է հայտնվում․ կամ պետք է գինը բարձր դնի, կամ իրացման այնքան մեծ ծավալ ապահովի, որ ներդրում կատարելը շահավետ լինի»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ որոշակի հարցեր կան նաև ԵԱՏՄ տարածքով որոշակի պայմանագրային պարտավորությունների հետ կապված, կա «ՌոսնեվթԱրմենիայի» գործոնը։

«Այստեղ կա բազմավեկտոր, բազմաթիվ խաղացողներով կծիկ։ Անձամբ ինձ ոլորտի թափանցիկությունը, կամ մրցակցային ակտիվությունն այնքան էլ չի գոհացնում և կարծում եմ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այստեղ ավելի շատ անելիքներ ունի։ ՏՄՊՊՀ-ն կարող է կարգավորումներ, խաղի կանոններ մտցնել, որ ներկրողի համար դժվարությունները շատ ակնառու չլինեն։ Բայց այստեղ մենակ ՏՄՊՊՀ-ի խնդիրը չէ։ Նոր խաղացողի համար ներդրումային դաշտը գնահատելու խնդիր կա։ Հասկանալու հարց կա, թե ինչ պայմանների դեպքում դաշտը գրավիչ կլինի, և արդյոք կարո՞ղ ենք այդ պայմանները առաջադրել։ Պետությունը, կառավարությունը առկա մրցակցային խզումը վերացնելու համար կարող է նոր խաղացողի համար արտոնություններ սահմանել և այլն։ Ամեն դեպքում մեր դիզվառելիքի, բենզինի շուկայի նկատմամբ որոշակի հետաքրքրություն կա տարբեր ընկերությունների կողմից։ Անցած երկու տարվա մեջ տարբեր ընկերությունների կողմից հայտարարություններ եղել են, բայց գործնական քայլեր դեռևս չեն արվել։ Հարցերը շատ են։ Պետության, կառավարության ակտիվ մասնակցության հարց կա»,- եզրափակեց տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում