Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պետությանը պատճառվել է ավելի քան 50 մլն ՀՀ դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի` Վրաստանից ՀՀ տարածք ներկրման բազմակի դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 53.911.257 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020թ. հունվարի 17‑ին վարորդներ Ա. Տ-ն և Ա. Ե.-ն, Վրաստանից ՀՀ տարածք ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Տավուշի մարզի բնակիչ Լ. Ա.-ի հրահանգով, փաստացի վերջինիս պատկանող 1150 տարա յուղով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենաները տեղափոխել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ հերթափոխի պետ Վ. Ա.-ի և մաքսային տեսուչ Հ. Մ.-ի, ինչպես նաև կշեռքավար Տ. Ա.-ի հետ համաձայնեցված կարգով, կոնկրետ ժամի մոտեցել են ուղեփակոցին և նշված պաշտոնատար անձանց թողտվությամբ, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում, անարգել մուտք են գործել ՀՀ տարածք, ինչի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.896 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն և Հ. Մ.-ն, խմբային շահերից ելնելով և չարաշահելով պաշտոնեական դիրքը, նման եղանակով պարբերաբար թույլ են տվել Լ. Ա.-ի բեռների հերթական խմբաքանակների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք: Այսպես` 2020թ. հունվարի 25‑ին, 29-ին և մարտի 1-ին վերը նշված պաշտոնատար անձինք առանց մաքսային հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների թույլատրել են Բագրատաշենի մաքսակետով յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 37.876.361 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Լ. Ա.-ի կազմակերպմամբ ավտոյուղի ներկրման մեկ այլ դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Է. Ա.-ն 2020թ. փետրվարի 14-ին առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների Բագրատաշենի մաքսակետով ՀՀ տարածք է տեղափոխել ավտոմեքենայի շարժիչի 680 տարա յուղ: 02.09.2020թ.-ին Է. Ա.-ն ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով:

Տ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38‑308‑րդ հոդվածի 1-ին և 2‑րդ մասերով, 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով և նույն հոդվածի 2‑րդ մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով:

Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308‑րդ հոդվածի 2‑րդ մասով, 308‑րդ հոդվածի 1‑ին մասով /3 դրվագ/, 38‑205‑րդ հոդվածի 2‑րդ մասով և 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /3 դրվագ/, իսկ մաքսային տեսուչ Հ. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 308‑րդ հոդվածի 2‑րդ մասով, 308‑րդ հոդվածի 1‑ին մասով /2 դրվագ/, 38‑205‑րդ հոդվածի 2‑րդ մասով և 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /2 դրվագ/:

Լ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /3 դրվագ /և 205‑րդ հոդվածի 2‑րդ մասով:

Հ. Մ.-ի և Լ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` Լ. Ա.-ի կազմակերպմամբ ապօրինի ներկրումների բոլոր դեպքերը բացահայտելու, ինչպես նաև դրանցում ներգրավված անձանց ողջ շրջանակը, այդ թվում` հիշյալ դեպքերին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում