Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Դիջիթեյն» ընկերությունը և Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիան միավորվում են սեղանի ֆուտբոլը զարգացնելու նպատակով

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Դիջիթեյն» ընկերությունը և Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիան կնքեցին պայմանագիր՝ ազդարարելով երկարատև համագործակցության սկիզբը։

Համագործակցության նպատակն է՝ Հայաստանում և աշխարհում խթանել Արևմտյան Եվրոպայում ստեղծված «սեղանի ֆուտբոլ» մարզաձևը։

«Դիջիթեյն»-ն ու Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիան կաշխատեն միջազգային և տեղական մրցումներ կազմակերպելու, Հայաստանի ազգային հավաքական ստեղծելու, հայ մարզիկների վերապատրաստումը կազմակերպելու ուղղությամբ։

Ներկայումս Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացումը շատ դինամիկ է ընթանում: Ինչպես և ցանկացած մեծ ձեռքբերում, այն սկսվել է մեկ քայլից, երբ 2013 թվականին Գոռ Ավետիսյանը Հայաստան բերեց առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլի սեղանը:

«Մենք ունենք լուրջ մարտահրավերներ այս մարզաձևի զարգացման ճանապարհին, սակայն ունենք նաև տեսլական՝ այն դարձնել մասսայական, Հայաստանում կազմակերպել միջազգային մրցաշարեր և Հայաստանը, ի դեմս ազգային հավաքականի (որն առաջիկայում ծրագրում ենք ստեղծել), ներկայացնել միջազգային մրցաշարերում», – նշել է Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանը:

«Դիջիթեյն» -ը  նաև, օգտագործելով իր ռեսուրսները, կաջակցի ՀՍՖՖ-ին մարզիկներ վերապատրաստելու և նրանց մասնակցությունը միջազգային մրցաշարերին ապահովելու հարցում։ Հատկանշական է, որ մինչ այս սեղանի ֆուտբոլի միջազգային մրցումներում Հայաստանը ներկայացված չի եղել։ Այս համագործակցությունը մարզաձևի սիրահարներին հնարավորություն կտա մրցմանը մասնակցել հենց հայկական դրոշի ներքո։

«Դիջիթեյն»-ն ու ՀՍՖՖ-ն նաև ծրագրում են առաջիկայում հիմնադրել «սեղանի ֆուտբոլ» մարզաձևի դպրոց, որտեղ հետաքրքրվողները կհմտանան և կստանան պրոֆեսիոնալ վերապատրաստում։

«Դիջիթեյն»-ը, ունենալով մարզաձևի իր տեսլականը, միավորեց Հայաստանում սեղանի ֆուտբոլով հետաքրքրվող անձանց։ Մրցաշարի տեսքով մեծ հանդիպում կայացավ, իսկ հետո հանդիպումը դարձավ երկարատև համագործակցության սկիզբ։

Գոռն իր խոսքում նշում է. «Տեղի ունեցավ այն, ինչը միշտ հանդիսացել է մեծ գործերի հիմք. երկու միանման աշխարհայացք և տեսլական հանդիպեցին իրար, և սկիզբ դրվեց երկարատև համագործակցության՝ Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացման նպատակով. համագործակցության, որը կապում է սպորտը և նորագույն տեխնոլոգիաները, ստեղծում է նոր արդյունք՝ անցյալից եկող և դեպի ապագա գնացող»:

«Դիջիթեյն» -ի գործառնական տնօրեն Հարություն Վարդանյանը նշել է. «Մեծ պատիվ է լինել Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերը։ Մենք վստահ ենք, որ սա միայն առաջին քայլն է Հայաստանում սպորտի զարգացման և մեր գլոբալ նպատակին ընդառաջ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի բեղմնավոր, և մենք պատիվ կունենանք մեկ տարի անց խոսելու այս օրվա մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում