Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՔԿ-ի վարույթ

2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիր մարզի ՊՊԾ դասակի աշխատակիցները Արմավիր քաղաքի զբոսայգու մոտակայքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները գարեջուր են խմում: Վերջիններս տեսնելով ոստիկաներին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ՝ դիտավորությամբ խախտել հասարակական կարգը, հնչեցրել հայհոյանքներ: Ոստիկանները մոտենալով երիտասարդներին՝ խնդրել են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սակայն նրանք գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ շարունակել են հայհոյանքներ հնչեցնել և չեն ենթարկվել Ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Այդ ընթացքում վերոնշյալ մեքենայում գտնվող 27-ամյա երիտասարդը ոստիկաններից մեկի ձեռքից վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ կոտրել է այն: Ոստիկանները փորձել են վերջիններիս բերման ենթարկել, սակայն երիտասարդները սկսել են նրանց քաշքշել, որի ընթացքում 24-ամյա երիտասարդը մի քանի հարված է հասցրել ոստիկաններից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ 35-ամյա տղամարդը՝ նստելով ոստիկաններին պատկանող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, վարել է դեպի Շահումյան փողոցի սկզբնամաս, սակայն նկատելով իրեն հետապնդող ոստիկանության ավտոմեքենան՝ վերադարձել է նույն վայր: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին, որտեղ նրանք շարունակել են հայհոյանքներ հնչեցնել և քաշքշել ոստիկանների համազգեստները:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

2020թ. սեպտեմբերի 3-ին Արմավիր քաղաքի 3 բնակիչներ՝ ծնված 1996թ., 1993թ. և 1984թ., ձերբակալվել են` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, իսկ 1992թ. ծնված 2 տղաների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում