Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

ՀՅԴ-ն պետք է նախ պարզի՝ իրենց շարքում մարդիկ կային, որ սոված սնգրտում էին, տանը աթոռ չունեին՝ նստեին, ո՞նց հարստացան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, նախկին դաշնակցական Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, Դաշնակցությունը համաներում է հայտարարել իր շարքերը լքածների հանդեպ։ Ինչո՞վ եք պայմանավորում այս փուլում նման նախաձեռնությունը։

– Ժամանակին Դաշնակցության շարքերում կային նվիրյալ հայորդիներ, այդ կուսակցությունն ազնիվ քայլեր էր իրականացնում, ու նրա վարկանիշը հասել էր 40 տոկոսի։ Բայց երբ Դաշնակցությունը սխալ կեցվածք ընդունեց, այդ մարդիկ հանդես եկան նման կեցվածքի դեմ։ ՀՅԴ ղեկավարությունը տառապում էր թերարժեքության բարդույթներով ու քննադատություն չէր ընդունում։ Մի խոսք կա՝ սխալները բացահայտողը ավելի օգտակար գործ է անում, քան դրանք քողարկողը։ Բայց Դաշնակցությունը ջղաձգվում էր նման բաներից, սերտաճել էր ազգին թալանող ոհմակի հետ, իսկ այդ ոհմակը որդեգրել էր ազգը թալանելու գործընթացը։ Դաշնակցությունը սերտաճած էր քոչարյանա-սերժական բանդիտական հանցախմբին։ Այդ մարդկանց քննադատությունը չհանդուրժելով՝ նրանց հեռացնում էին կուսակցությունից, ոմանք էլ սեփական նախաձեռնությամբ հեռացան, ու Դաշնակցության ռեյտինգն իջավ, հասավ 1 տոկոսի։ Նախորդ ընտրություններին 3-ից ավելի տոկոսն էլ է իջել, նույնիսկ իրենց շարքերի մարդիկ իրենց ձայն չեն տալիս։ Մի օր Շարմազանովն ասաց, թե 250.00 մարդ կա ՀՀԿ-ում, բայց ընտրությունների ժամանակ դրա 75 տոկոսն էլ չկարողացան հավաքել։ Նույն վիճակն էլ Դաշնակցությունում է, խորքային վերլուծություն են արել ու եկել այն եզրահանգման, որ կուսակցությանը պետք են խարիզմատիկ, ժողովրդի կողմից հավատ ներշնչող մարդիկ, որոնք այսօր իրենց շարքերից հեռացել են։

Իրենք պետք է պարզեն՝ ինչն է պատճառը, որ կուսակցության վարկանիշը մոտ 40 տոկոսով իջավ։ Իսկ պատճառն այն է, որ երբ իրենք իշխանության մաս կազմեցին՝ իրենց նախարարները, մարզպետները, նրանց տեղակալները սկսեցին զբաղվել զանգվածային թալանով, ու ժողովուրդը դա շատ լավ գիտի՝ որքան էլ ծածուկ ու գաղտագողի անեին դա։ Մարդիկ ասում են՝ սրանք խոսում են ազնվությունից, մեկ Հայաստանից, բայց թալանում են ժողովրդին։ Թալանչին, գողը, կաշառակերը չի կարող զուգահեռաբար լինել ազգայնասեր, դրա համար մարդիկ հետ քաշվեցին Դաշնակցությունից։ Իրենք ընկնելու են Արթուր Բաղդասարյանի օրը։

– Բայց շատ բարձր նշաձողեր է սահմանում։

– Այո՛, ասում է՝ մենք ազգի ծառան ենք, բայց նաև պահակն ու տերն ենք, համահայկական կուսակցություն ենք, ունենք համաշխարհային կառույց, որն ամեն տեղ կարող է եղանակ ստեղծել։ Այսինքն՝ ուզում են դառնալ ազգի պապան։ Հիմա, եթե Արթուր Բաղդասարյանը խուժանություն անի, դա իրեն շատ լավ սազում է։ Նրանք ի ծնե խուժան են, եթե խուժանը խուժանություն է անում՝ դրա մեջ զարմանալի բան չկա։ Բայց երբ ազգի պապան է խուժանություն անում ու սովորական խուժանը՝ ժողովուրդը հաշիվը պահանջում է ազգի պապայից։ Մարդիկ նրանից հաշիվ չեն պահանջի, որովհետև պարզ է, որ, օրինակ, Լիսկան կարող է միայն խուժանություն անել։ Բայց դու բարձր արժեքներից ես խոսում, իսկ քո դրած պաշտոնյաները եկել ու գողություն են անում… Ափսոսում եմ, որ Դաշնակցությունն այդ գաղափարաբանությունը հանուն փողի կործանեց։

Իրենց շարքերում Հրայր Կարապետյան կար, որ Արագածոտնի մարզում տաս տարի մարզպետ աշխատեց, հետո նրան փոխարինեց Գյոզալյանը։ Ես Հրայր Կարապետյանին շատ մոտիկից ճանաչում եմ, շատ համեստ մտավորական էր, մեկ սենյականոց բնակարանում էր ապրում, նույնիսկ աթոռ չուներ, որ իրենց տուն գնալուց նստեինք վրան։ Հետո, երբ բարձր պաշտոններ զբաղեցրին, ոչ միայն կտրուկ հարստացան, այլ գնացին Գյոզալյանի հետ միասին Լենինգրադում առան 20 միլիոնանոց ջերմոցային տնտեսություն։ Խուլիգանները այդպիսի բան իրենց թույլ չէին տա, ոչ մեկ չասաց՝ սրանք աղքատ մեռնում էր, սոված սնգրտում էին, այդ փողը իրենց որտեղի՞ց։ Դա ոչ կուսակցության ղեկավարությանը հետաքրքրեց, ոչ էլ ուժայիններին, որովհետև Հրայրին մի տեղից շպրտում էին, դնում մյուս պաշտոնին։ Հենց նման բաների պատճառով էլ կուսակցության վարկանիշը դարձավ զրոյին հավասար։ Ասում են՝ հեռացածները հետ գան, բայց հեռացածներից ոչ մի նորմալ մարդ հետ չի գա, որովհետև նրանք հասկացել են հայաստանյան ղեկավարության իրական նպատակները։ Նրանց նպատակները նորից պաշտոնի գալն ու նորից ժողովրդին կողոպտելն է։

– Ասում են՝ օրինակ, Նաիրի Հունանյանը չի համաներվի, քանի որ նյութական զեղծարարության համար է հեռացվել ՀՅԴ շարքերից։

– Դե պարզ է, որ նման բան չեն անի։ Նրան եթե ներեն, իրենց վրա շատ բան պետք է վերցնեն։ Մութ պատմություններ կան, բայց հայտնի է, որ և՛ Նաիրի Հունանյանը, և՛ նրա քեռին ՀՅԴ շարքերում են եղել։

Ես 1999 թվականից սկսեցի քննադատել իրենց, որովհետև Քոչարյանին էին աջակցում․ այն ժամանակ Վազգեն Սարգսյանն էլ միացավ՝ դաշնակ, հնչակ Քոչարյանին էին պաշտպանում։ Ինձ կանչեցին անկյուն և ասացին՝ Քոչարյանը երդում տված քողարկված դաշնակցական է։ Ասացի՝ այս ինչ բաներ կան, որ չենք իմանում։ Ո՞վ գիտի, կարող է մինչ այսօր էլ քողարկված դաշնակցական է։ Իրենք ուզում են կուսակցությունը ռեաբիլիտացնել, բայց ոչ թե մակերեսային մոտեցումներ պետք է առաջ քաշեն, այլ խորքային վերլուծություններ անեն։ Մինչև ախտորոշումը չիմանաս՝ հիվանդությունը չես կարող բուժել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում