Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում չի ներառի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` հիմնականում Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնում է Welt- ը։
Վերոհիշյալ երկրները հայտարարել են, որ անհրաժեշտ է պահպանել կապի ուղիները Բելառուսի ընտրված առաջնորդի հետ, չնայած այն բանին, ինչ տեղի է ունենում հանրապետությունում:
Այսպես, Բեռլինում, Փարիզում և Հռոմում կարծում են, որ Լուկաշենկային սև ցուցակում ընդգրկելը կհանգեցնի Մինսկի հետ երկխոսության լիակատար խափանմանը:
Հանրապետության ղեկավարի դեմ պատժամիջոցների կիրառմանը կողմ են հանդես եկել առաջին հերթին մերձբալթյան երկրներն ու Լեհաստանը։