Առնվազն 11 մարդ է վնասվածքներ ստացել 5,0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որը սեպետեմբերի 4-ին տեղի է ունեցել Ճապոնիայի կենտրոնական մասի Ֆուկուիի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ տուժածների թվում կա երկու երեխեա:
Ըստ որում տեղի իշխանությունները նախազգուշացրել են, որ շաբաթվա ընթացքում Ֆուկուիում կարող է տեղի ունենալ նման հզորության ևս մեկ երկրաշաժ: Ավելի վաղ հաղորդվել էր երկրաշարժի պատճառով երկու տուժածների մասին:
Մինչդեռ, տարածաշրջանում գտնվող ատոմակայանում պատահարի պատճառով որևէ արտակարգ իրավիճակի մասին տեղեկատովություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք նույնպես չի հայտարարվել։