Լիբանանի զինծառայողները Բեյրութի նավահանգստի մերձակայքում ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատով պահեստներ են հայտնաբերել, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը:
«Լիբանանի բանակի ինժեներական ստորաբաժանումը նավահանգստից դուրս 4 պահեստ է գտել 9-րդ մուտքի մոտ: Պարզվել է, որ պահեստներում 4 տոննա 350 կիլոգրամ ամոնիումի նիտրատ կա», – ասվում է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաքում հզոր պայթյուն տեղի ունեցավ: Ավերվեց քաղաքի մեծ մասը: Ողբերգության պատճառը 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումն էր: