Tuesday, 16 04 2024
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ

Հիմա որ պառակտվենք, դառնանք երկու պետություն, վաղը ի՞նչ է լինելու. Հայաստանը պետք է խիզախորեն ասի ու գործով ապացուցի՝ Հայաստանը Արցախ է և վե՛րջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

Պարոն Բադասյան, Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել Արցախի անկախության տարեդարձի առիթով, որում խոսում է նաև ՀայաստանԱրցախ ռազմաքաղաքական պայմանագրի մասին: ՀՅԴ Բյուրոն մասնավորապես նշում է, որ սեղմ ժամկետում այդ պայմանագրի կնքումը հրատապ անհրաժեշտություն է, և որ այն կհիմնավորի Արցախի շուրջ բանակցություններին Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ։

Չէի ցանկանա մեկնաբանել Դաշնակցության հայտարարությունը, որովհետև ազգային կուսակցությունը վերածվել է գրպանային, ապա լուսանցքային կուսակցության։ Դաշնակցության նպատակը Միացյալ Հայաստանի գաղափարն էր, որը հետագայում հակառակ բանի վերածվեց։ Արցախում տոնվում էր անկախության տոնը, բայց ես դա չեմ համարում տոն։ Ասում են՝ անկախություն Սովետական Միությունից, բայց դա սուտ է, 89 թվականի հռչակագիրը ուժի մեջ է, այսինքն՝ անկախություն Հայաստանի՞ց։ Բավական է ժողովրդին, հանրությանը շեղել կեղծ անկախացումով. դա ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային։ Դաշնակցությունը, որ միշտ տանում էր Միացյալ Հայաստանի գաղափարը, այսօր  դրանից հետ է կանգնում և երկու պետության գաղափարն է առաջ տանում։ Հիմա մենք պառակտվենք, դառնանք երկու պետություն, ի՞նչ է լինելու վաղը։

Տեսեք՝ նույն ազգությունները ունեն տարբեր պետություններ, օրինակ՝ ռուսները երեք պետություն, արաբները՝ քսանից ավելի։ Տեսեք՝ ի՞նչ վիճակում են, ուղղակի թշնամական վիճակում։ Չե՞ք  տեսնում, որ Արցախի անկախացումը կարող  է բերել թշնամական վերաբերմունքի։ Առանց այն էլ քիչ չեն մարդիկ, որոնք անձնական շահերից ելնելով կարող են նման քայլերի դիմել։ Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ Միացյալ Հայաստանի գաղափարն առաջ տանենք, և բանակցությունների սեղանի շուրջ պետք է լինեն միայն Հայաստանը և Ադրբեջանը։ Հայաստանը պետք է խիզախորեն ասի՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Նիկոլ Փաշինյանը խոսքով ասաց, բայց գործով իր ասածից հետ կանգնեց։ Կարծում եմ՝ մենք կունենանք այն կառավարությունը, այն առաջնորդն ու ղեկավարը, որն ի վերջո կասի՝ Արցախը Հայաստան է ու վերջ, ու գործով դա կասի։

– Իսկ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը կարո՞ղ է դեպի միացում քայլ լինել։

– Ո՛չ, դա պառակտման և երկու պետության ստեղծման գաղափարի միտումն է, և ես այն համարում եմ սխալ։ Ոչ թե պետք է դաշինք կնքվի, այլ մեկ պետության գաղափարն առաջ քաշվի։ Կան Մադրիդյան սկզբունքներ, որ մեզ առաջարկել են համանախագահները։ Այդ սկզբունքների հիմքում ընկած է  փոխվստահությունը, և որտե՞ղ է փոխվստահությունը, եթե իրենք անընդհատ հարձակվում են, մոլորված սպային գերի են վերցնում, անունը դնում՝ դիվերսանտ, եթե հակառակորդի դիակ են տեսնում՝ խոշտանգում են, սպանում են ծերերին ու երեխաներին։ Մենք ՄԱԿ-ի ու Ժնևյան համապատասխան կոնվենցիաների համաձայն՝ իրավունք ունենք չվստահելու և, այդ ամենը հաշվի առնելով, առաջ տանելու այն գաղափարը, որ Արցախը Հայաստանի կազմի մեջ է, որովհետև Արցախում ապրող հայ ժողովրդի հատվածի անվտանգության երաշխավորը Հայաստանն է։ Սա մեկ պետություն է, մենք պետք է հենվենք նաև միջազգային այն իրավունքների վրա, որ մենք բնիկ ենք, իսկ Ադրբեջանը, որպես պետություն, չի եղել, ստեղծման պահին Արցախն իր կազմի մեջ չի եղել։ Եկել է  ագրեսորը՝ Կարմիր բանակը, որի տերը ԽՍՀՄ-ն է, ու այն փլուզվել է։ Եթե այն չկա, ուրեմն նրա ստեղծած քարտեզը միջազգայնորեն չպետք է ճանաչվի, Արցախը լիարժեք իրավունք ունի լինելու Հայաստանի կազմի մեջ։ Հիմա հարցը հետևյալն է՝ մեր քաղաքական այրերը կունենա՞ն այդ խիզախությունը։ Շատերը արցախյան հարցին լիարժեքորեն չեն տիրապետում, նույնիսկ կառավարության անդամները, ղեկավարները։ Ես կասեմ՝ նույնիսկ աշխարհագրությանը չեն տիրապետում։ Նման փաստաթղթերի ստորագրումը ես համարում եմ սխալ։

– Դաշնակցության Բյուրոյի այդ տեսակետը հատկանշական է օրեր առաջ Սերժ Սարգսյանի մեծ ասուլիսի ընթացքում հնչած գնահատականի ֆոնին: Սարգսյանը հայտարարեց, որ պայմանագիրը պատրաստ է եղել դեռ իր նախագահության շրջանում, սակայն նա կարծում է, որ դրա կնքումը իր քաղաքական նշանակությամբ հավասարազոր է «Իսկանդերի կոճակ սեղմելուն»: Ըստ Սերժ Սարգսյանի՝ դիվանագիտական «Իսկանդերի» այդ կոճակը պետք է սեղմել ճիշտ ժամանակին՝ առավելագույն էֆեկտ ստանալու համար:

– Թող այն ժամանակ սեղմեր «Իսկանդերի» կոճակը, հիմա նա քարոզչական նպատակով է  դա ասում։ «Իսկանդերի» կոճակ պետք էլ չէր սեղմել, թող համապատասխան մարտական գործողություն մշակեր, ու դիրքերը հետ վերցնեինք, ոչ թե թողնեին, որ ազերիները մեր տղաների դիակները տանեին։ 2016 թվականին Սերժ Սարգսյանի արածը պետական դավաճանություն էր, որի գնահատականը, ցավոք սրտի, մինչ այսօր տրված չէ։ Ապրիլին կատարվածը Հայաստանի ու Արցախի ղեկավարության կողմից ռազմական ծանր հանցագործություն է, որով պետք է զբաղվի ռազմական տրիբունալը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում