Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Սերժ Սարգսյանը չի մասնակցում դատական նիստին։
Քրեական գործով կա 5 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։