Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեր առաջ պատասխանատվություն ֆորմալ իմաստով ունի ՀԱՊԿ-ը. Հայաստանը՝ նորից երկընտրանքի առաջ

Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ և գործընկեր երկրների Noble Partner-2020 զորավարժությանը Հայաստանը չի մասնակցում կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ավելի վաղ այս մասին հայտարարել էր ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայաստանը պետք է մասնակցեր վարժանքներին. այդ մասին դեռ տարեսկզբին հայտնել էր Վրաստանի պաշտպանության նախարարը ՀՀ այցի ժամանակ։

Սեպտեմբերի 7-ին մեկնարկելիք զորավարժությանը մասնակցելու համար արդեն Վրաստան են մեկնում մասնակից երկրների զինծառայողներ։ Մասնակցելու է ավելի քան 2700 զինծառայող Վրաստանից և դաշինքի 4 անդամ երկրից, որոնք են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։

Noble Partner-ն անցկացվում է Վրաստանում 2015 թվականից: Տարբեր տարիներին այս վարժանքներին մասնակցել է մինչև 3000 զինծառայող ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր պետություններից։ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես մասնակցել են դրանց։

Այս ֆոնին ուշագրավ են Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների զորավարժությունները։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների բանակների զորահրամանատարները առցանց ռեժիմով քննարկել են Հայաստանում անցկացվելիք երկու վարժանքների նախապատրաստական հարցերը: Դրանք են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական ուժերի «Պոիսկ-2020» հատուկ վաժանքը, ինչպես նաև ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2020» հրամանատարաշտաբային վարժանքը: Դրանք կանցկացվեն «Բաղրամյան» պոլիգոնում:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ Հայաստանը չի մասնակցում Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և այնպես էլ չէ, որ միշտ չի մասնակցում: «Այսինքն՝ կայացվում են իրավիճակից բխող որոշումներ, և այդ մասնակցել-չմասնակցելը մեծ հաշվով Հայաստան-ՆԱՏՕ գործակցության վրա սկզբունքորեն չի անդրադառնում։ Այս տեսանկյունից, իհարկե, սա մեծ նշանակություն ունեցող հարց չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում անցկացվելիք զորավարժություններին, մեր զրուցակիցն ասաց. «Ռեգիոնալ անվտանգության ներկայիս համակարգում Հայաստանը ֆորմալ իմաստով ՀԱՊԿ անդամ է, և Հայաստանի առաջ պատասխանատվություն ֆորմալ իմաստով ունի ՀԱՊԿ-ը։ Տրամաբանական է, երբ անվտանգության միջավայրը ռեգիոնում գերլարված է, ապա մեր աշխատանքի հիմնական ուղղությունը պետք է լինի այն հարթակը, որտեղ կան ֆորմալ պատասխանատվության իրական մեխանիզմներ։ Այսինքն՝ տրամաբանական է, որ Հայաստանի ուշադրությունը կենտրոնանում է այս ուղղությամբ։ Ինչպես էլ վերաբերվենք ՀԱՊԿ-ին, ինչքան էլ գնահատենք, որ ՀԱՊԿ-ը, մեծ հաշվով, որպես դաշնակցային բլոկ, Հայաստանի հանդեպ իրեն այդպես չի պահել, պետք է հաշվի առնենք հետևյալ իրողությունը՝ քանի դեռ մենք այնտեղ աշխատում ենք, մեր հիմնական ուղղությունը պետք է դա լինի։ Մենք կարող ենք պատասխանատվության խնդիրը դնել հենց այս բլոկի անդամ պետությունների առաջ։ Այլ հարց է, թե մենք ինչպես ենք արձագանքում այդ հարցադրումներին, բայց մենք ֆորմալ իմաստով գտնվում ենք այդ հարթությունում ու պետք է այստեղ աշխատենք»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն արձանագրեց՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այլ ուղղություններ կան. «Դրանք միայն Վրաստանում զորավարժությունները չեն, ու դրանց մասնակցել-չմասնակցելը չունի այն սկզբունքային ու առանցքային նշանակությունը, ինչպես ներկայացվում է։ Նախկինում նույնպես չի ունեցել, նախքան հեղափոխությունն էլ եղել է, որ Հայաստանը չի մասնակցել այդ զորավարժություններին, բայց դա չի խանգարել ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն առաջ մղելուն։ Այդ հարաբերությունները ձևավորվում ու ծավալվում են մի շարք այլ ուղղություններով, ընդ որում՝ շատ ավելի էական ու կարևոր»։

Դիտարկմանը՝ արդյոք այդ մասնակցել-չմասնակցելու հարցը պայմանավորվա՞ծ է երրորդ պետության՝ մասնավորապես Ռուսաստանի հետաքրքրություններով, Բադալյանն ասաց. «Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությանն ընդհանրապես, չեմ ասում՝ Վրաստանում անցկացվող զորավարժությունները, այլ ընդհանուր առմամբ այդ կառույցի հետ համագործկացությունը։ Բայց ունենք փաստ՝ Հայատանը զարգացրել է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, և անգամ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն են արձանագրում, որ Հայաստանը բացառիկ է այն իմաստով, որ, լինելով այլ բլոկի անդամ, սերտ գործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ։ Այսինքն՝ եթե այստեղ դիտարկենք, որ իսկապես երրորդ երկրի խանդը կա, այդուհանդերձ կա նաև փաստը, որ Հայաստանն իսկապես բավականին սերտ աշխատում է ՆԱՏՕ-ի հետ ու այնքան սերտ, որքան թույլ է տալիս Հայաստանի ներկայիս կարգավիճակը։ Չլինելով դաշինքի անդամ կամ անդամության թեկնածու՝ Հայաստանը մի շարք խաղաղարար առաքելությունների է մասնակցում, որ իրականացվում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Իհարկե, ռուսական խանդը կա, բայց դրանով հանդերձ՝ Հայաստանը կատարում է գործողություններ, որոնք միտված են ՆԱՏՕ-ի հետ աշխատանքին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում