Կրկին ակտիվացել են թեժ աշնան մասին խոսակցություններն ու կանխատեսումները։ Երեկ հերթական նման կանխատեսում–խոստումով հանդես է եկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ քաղաքական աշունը թեժ է լինելու և օրակարգում է գործող իշխանության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Որքանո՞վ են նման հայտարարությունները համահունչ ընթացիկ քաղաքական զարգացումներին, այդօրինակ իրադարձությունների հնարավորություն տեսնո՞ւմ եք։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբաններ Աղասի Մարգարյանի և Ռոբերտ Ղևոնդյանի հետ: