Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կապառոսի խնդիրը. Ով կփոխարինի Հենրիխ Մխիթարյանին…

Սեպտեմբերի 5-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս տարի իր առաջին հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում՝ Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Մեր ֆուտբոլիստներն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգան իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ։ Մեր գլխավոր թիմի համար սկսվում է նոր ժամանակաշրջան, և երկրպագուները լիահույս են, որ արդեն մակեդոնացիների դեմ կտեսնենք նոր որակի հավաքական, նոր որակի ֆուտբոլ։

Ինչ խոսք, Հենրիխ Մխիթարյանի՝ ազգային թիմին չմիանալը հիասթափություն և խնդիրներ է առաջացրել, բայց, ինչպես ընդունված է ասել, խնդիրները լուծելու համար են։ Մեր հավաքականն ունի միանգամից 7 նորեկ, որոնցից Խորեն Բայրամյանի, Արշակ Կորյանի, Դավիթ Յուրչենկոյի և Վահան Բիչախչյանի հետ մեծ հույսեր ենք կապում։ Վստահաբար կարող ենք ասել, որ Կապառոսն ունի անհրաժեշտ գործիքակազմ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ դրական արդյունքի հասնելու համար։ Հավաքականին միանալուց հետո իրենց թիմերում գոլի հեղինակ են դարձել Տիգրան Բարսեղյանը, Ալեքսանդր Կարապետյանը և Վահան Բիչախչյանը, ինչը խոսում է նրանց լավ մարզավիճակի մասին։ Բիչախչյանը վերջին շրջանում արդյունավետ և տպավորիչ խաղ է ցուցադրում Սլովակիայի «Ժիլինայի» կազմում։ Շատերը նրան համարում են հայկական ֆուտբոլի ծագող աստղ, ով հետագայում կարող է դառնալ մեր հավաքականի առաջատարը։

Ինչևէ, հատկապես կիսապաշտպանությունում Կապառոսը ունի խաղը կառուցելու մի քանի տարբերակ։ Ի դեմս Բարսեղյանի և Էդգար Բաբայանի՝ ունենք ընդգծված եզրային կիսապաշտպաններ։ Չմոռանանք նաև Բայրամյանի մասին, ով ևս եզրային կիսապաշտպան է։ Կարծես խնդիրներ չունենք նաև պաշտպանության եզրերում և կենտրոնում։ Վարազդատ Հարոյան-Անդրե Կալիզիր՝ պաշտպանության կենտրոնում, իսկ եզրերում՝ Կամո Հովհաննիսյան-Հովհաննես Համբարձումյան զույգերը կարծես թե ամենաօպտիմալն են թվում։

Խնդրահարույց է թերևս հենակետային գոտին։ Արտագնա խաղում երկու հենակետայինով խաղալը կարծես անհրաժեշտություն է։ Ռումյան Հովսեփյանը և Կառլեն Մկրտչյանը հավաքականում չեն։ Նրանց փոխարեն հրավիրված նատուրալիզացված Ուդոն և Անգուլոն մեծ հույսեր չեն ներշնչում։ Նշենք, որ Ուդոն վերջին հանդիպումներում եղել է պահեստայինների թվում, իսկ «Արարատի» հենակետայն կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, ինչպես նաև Գոռ Մալաքյանը «Փյունիկից» Կապառոսի կողմից չեն հրավիրվել ազգային թիմ։ Ստեղծված իրավիճակում հավանական է, որ հենակետային գոտում տեսնենք Արտակ Մինասյանին և Անգուլոյին։

Ինչ վերաբերում է ենթահարձակվողի դիրքին, ապա կարծում ենք՝ Մխիթարյանի բացակայության պայմաններում խաղային այս հատվածում Վահան Բիչախչյանն այլընտրանք չունի։ Ունենք նաև Պետրոս Ավետիսյան, որը վերջերս ղազախական «Տոբոլի» կազմում իր առաջին գոլն էր խփել պաշտոնական հանդիպումներում։ Նշեք, սակայն, որ Ղազախստանի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված էր և բոլորովին վերջերս է վերսկսվել։ Հետևաբար մարզավիճակի, արդյունավետության և ֆունկցիոնալ պատրաստվածության տեսանկյունից Բիչախչյանին մեկնարկային կազմում ընդգրկելն ավելի նախընտրելի տարբերակ է։

Որպես նոմինալ՝ Կապառոսը բնականաբար կօգտագործի Ալեքսանդր Կարապետյանին։ Մեր մյուս հարձակվողը՝ Նորբերտո Բրիասկիո Բալեկյանը, արգենտինական «Ուրականից» վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է մարտի 15-ին։ Հավաքականում նրա լինելը միանգամայն անտրամաբանական կարելի է համարել։

Ընդհանուր առմամբ, բացառությամբ հենակետային հատվածի, Հայաստանի հավաքականն ունի բալանսավորված կազմ։ Ավելին, հատկապես եզրային գոտիներում առկա է մրցակցություն։ Նույն Արշակ Կորյանը, որը խաղացել է Ռուսաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականներում, բավական հաջող է խաղում կիսապաշտպության աջ եզրում։ Խորեն Բայրամյանն էլ առավել արդյունավետ է գործում կիսապաշտպանության ձախ եզրում։ Այսինքն՝ այսօր հավաքականում են Բայրամյանը, Կորյանը, Բաբայանը, Բարսեղյանը, Հովհաննիսյանն ու Համբարձումյանը, որոնք ընդգծված եզրային ֆուտբոլիստներ են։

Կապառոսի գլխավոր խնդիրը ֆուտբոլիստներին խաղադաշտում ճիշտ տեղաբաշխելն է և Հենրիխ Մխիթարյանի բացը լրացնելը։ Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում մեծ փորձ ունի։ Վերջին անգամ մերոնք մակեդոնացիների հետ խաղացել են 2018 թվականի հոկտեմբերին՝ Երևանում առավելության հասնելով խոշոր՝ 4։0 հաշվով։ Ուստի առաջիկա խաղում հաղթանակը միանգամայն իրատեսական է։ Ավելին, եթե մենք ուզում ենք լուրջ խնդիրներ դնել ազգային հավաքականի առաջ և մտածել լուրջ հաջողությունների մասին, ապա առաջիկա խաղում հաղթանակը ուղղակի պարտադիր պետք է համարել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին մեր հավաքականը խմբային փուլի երկրորդ հանդիպումն է անցկացնելու՝ Երևանում հյուընկալելով Էստոնիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում