Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

«Մարդիկ պնդում են՝ անելանելի վիճակում են, մեզ էլ կանգնեցրել են փակուղու առաջ». Լարսում գտնվող քաղաքացիների ճակատագիրն անհայտ է

Ռուսաստանից ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ է՝ Լարսի անցակետում են գտնվում։ Այս պահին Լարսի անցակետ չհասած Չմի բնակավայրից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող բենզալցակայանի մոտ սեփական մեքենաների մեջ են գիշերում 23-25 մարդ, երկու երեխա, կանայք, տարեցներ, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ։ Նրանք պնդում են, որ ՌԴ-ում ապրուստի միջոց չունեն, վարձով են բնակվել, աշխատանք չունեն, տուն չունեն, փողոցներում են մնացել։ Այդ իսկ պատճառով ցամաքային ճանապարհով որոշել են վերադառնալ Հայաստան։ Սակայն Վրաստանը ցամաքային հաղորդակցությունը դեռ չի վերականգնել, և հայտնի չէ, թե երբ դա տեղի կունենա։

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի օր առաջ է հանդիպել Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Մեր զրույցից հետո Թանանյանը պատրաստվում էր կրկին հանդիպել նրանց։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ խնդրի մասին տեղյակ են դեսպանատանը, հյուպատոսարանում, սակայն այն ամենը, ինչ կարող են անել այդ քաղաքացիների համար, մոտակա չվերթներից մեկի համար տոմս ամրագրելն է։ Մինչդեռ Լարսում գտնվող քաղաքացիները պնդում են, որ ինքնաթիռի տոմսի գումար չունեն։

«Չգիտեմ՝ ովքեր են իրենց ասել, որ ցամաքային սահմանը բաց է, իրենք էլ իրերը հավաքել եկել են։ Բայց սահմանի բացման մասին խոսք անգամ այս պահին չկա։ Երեկ հանդիպել եմ իրենց հետ, իրենց ասել են, որ սահմանը բաց է, բայց նման բան իհարկե չկա։ Հարցը քննարկել ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ։ Միակ տարբերակը, որ կարող ենք անել, ինքնաթիռի տոմս ամրագրելն է Մինվոդիից, Ռոստովից, բայց իրենք էլ ասում են՝ գումար չունենք։ Մենք ի՞նչ անենք, ռեսուրս չունենք, նման գումարներ չկան։ Նախորդ անգամները, երբ մեր միջոցներով օգնել ենք, գումարներ ենք հավաքել տեղի հայ համայնքից, բայց ամեն համայնք հազար ցավ ունի, միշտ հնարավոր չէ։ Իրենք երկու ոտքը մի կոշիկի մեջ են դրել ու սպասում են մինչև սահմանը բացվի։ Դուք էլ եք հասկանում, չէ՞, որ սահմանի բացվելը մեզանից չի կախված։ Վրաստանը սուվերեն պետություն է, որոշումներ է կայացնում ելնելով իր երկրի անվտանգությունից։ Իրենք այս պահին անգամ չեն մտածում սահմանը բացելու ուղղությամբ։ Խոսք չկա սահմանը բացելու մասին»,- փոխանցեց Արամ Թանանյանը։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Լարսում գտնվող մարդկանց մեջ կան առողջական խնդիրներ ունեցողներ, տեսողությունը լիովին կորցրած քաղաքացի կա, ով խնամակալի հետ է։ «Մենք կփորձենք նախևառաջ այդ մարդկանց հարցը լուծել։ Ընթացքում լինում է, որ մարդիկ վատանում են, շտապօգնությունը գալիս է, այդ առումով խնդիր չկա։ Շտապօգնությունը մոտենում է խնդրի դեպքում, վարորդները կանչում են։ Այդ տարածքով օրական 1000 մեքենա է անցնում, այնտեղ մշտապես ահռելի թվով մարդ կա։ ՀՀ այն բոլոր քաղաքացիները, ովքեր անձամբ ինձ հետ են կապ հաստատել, ես խնդրել եմ չգան, որովհետև սահմանը փակ է, բացատրել եմ, որ փակուղի է, գալու են մնան։ Դուք հիշում եք, որ մարտ ամսին եկածները երկու ամիս մնացին Լարսում, տանջվեցին, չարչարվեցին, մինչև մի կերպ երկու ավտոբուսներով իրենց ուղարկեցինք Հայաստան։ Երկրորդ խումբը մեկուկես ամիս մնաց Լարսում, հետո մեքենաները բեռնատարներով ուղարկեցին, իրենք ինքնաթիռի տոմս ձեռք բերեցին ու վերադարձան Հայաստան։ Երրորդ խմբով եկած ՀՀ քաղաքացիները ևս նույն կերպ վարվեցին։ Մայիսի 23-ից մարդասիրական չվերթներ այլևս չեն արվում։ Մենք ի՞նչ անենք, պետությունը ի՞նչ անի, մեզ փաստի առաջ են կանգնեցրել։ Իրենք ասում են՝ մնացել ենք փողոցում, դրա համար ենք եկել, մարդիկ պնդում են, որ անելանելի վիճակում են։ Նախկին խմբերը ևս նույն բանն էին ասում, նույն պատճառաբանություններն էին բերում։ Ասում էին՝ մոսկվաների փողոցներում ի՞նչ անենք։ Մեզ գցել են փակուղային վիճակի մեջ։ Ես հավատում եմ բոլորին, կան մարդիկ, որոնք կոտրված են, հիասթափված։ Ես հիմա քիչ հետո կրկին հանդիպելու եմ իրենց հետ»,- մեզ փոխանցեց Արամ Թանանյանը։

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ տեղեկացրեց՝ Ռուսաստանից դեպի Հայաստան ցամաքային ճանապարհը փակ է, Վրաստանը թույլ չի տալիս իր երկրի տարածքով, բացի բեռնափոխադրում իրականացնող մեքենաներից, այլ մեքենաների անցկացումը։ Թանանյանը խնդրեց ու հորդորեց չգալ և Լարսում չմնալ։ Իսկ արդեն Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար այս պահի դրությամբ միակ բանը, որ կարող են անել, առաջիկա չվերթների տոմսեր ամրագրելն է, որը ևս երկարատև գործընթաց է ու ջանքեր է պահանջում, քանի որ ՀՀ վերադառնալ ցանկացող քաղաքացիների թիվը շատ մեծ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում