Saturday, 30 03 2024
Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր
00:45
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ապրիլի 1-ին կայցելի Չինաստան
Միջանձնային անառողջ հարաբերությունների պատճառով զինծառայողն ինքնասպանություն է գործել
ԵՄ դեսպանը հյուրընկալվել է արդարադատության նախարարությունում
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում․ կա տուժած
Վրաստանի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է սաբոտաժի մեջ
Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Գայանե Խաչատրյանը
Մոսկվայի հիվանդանոցում մահացել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ից մարդկանց տարհանած Կարեն Ենգիբարյանը
Սպանել են հետո ընթրել, խմել, հայհոյել իրար, ապա մաքրել են արյան հետքերը
Արևմուտքը տնտեսապես «կզինի» Հայաստանին
Սոլովյովին բլոկեցին, մյուս «սոլովյովները» ավելի կատաղի են զազրախոսում
Գագիկ Բեգլարյանը հայհոյանքներ է հնչեցրել և սպառնացել կյանքին և առողջությանը
Լավրովը Բաքվի փաստաբանությամբ գերազանցեց Զախարովային
Ադրբեջանի հանցագործության դրդապատճառը
Տարածաշրջանային խառնաշփոթի իրական հեղինակը
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային
Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը
Իսրայելը կվերադառնա ՀԱՄԱՍ-ի հետ կրակի դադարեցման շուրջ բանակցություններին
Ադրբեջանի օմբուդսմենը կեղծում է. ո՞վ է համազդելու
Ռուսական ռազմաբազայի հետ սառեցված վիճակում ենք, ինչպես ՀԱՊԿ-ի հետ
Բայդեն-Էրդողան հանդիպումը մեծ խաղ է՝ ՆԱՏՕ-ի գագագաթնաժողովին ընդառաջ. նոր գործարքներ են սպասվում
Թուրքիայի նախագահը մտադիր է մայիսի սկզբին մեկնել ԱՄՆ
21:40
Լեհաստանը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
Կալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը
Հակաֆրանսիական «մահապարտը»
20:50
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ ԱԳ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
20:40
Տաջիկստանում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 15 անձի
Վրաստանում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ

Փաշինյանի հեռացումը բովանդակություն չէ. ո՞վ է այդ քաղաքական համարձակը

«Իմ աշխատանքից ազատվելուց հետո թող մատնանշեն գեթ մեկ դեպք, երբ պատասխանատվության է ենթարկվել այսպես կոչված` նախկին կոռուպցիոներներից որևէ մեկը: Ես կարող եմ թվարկել մի քանի դեպքեր, երբ իմ կողմից պատասխանատվության կամ քրեական գործով ձերբակալված, կալանավորված անձինք ազատ են արձակվել և այսօր ազատ շրջում են Հայաստանի Հանրապետությունում»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա ասում է, որ պետք է օր առաջ ազատվել Փաշինյանի իշխանությունից, և դրա համար պատրաստ է գործակցել գրեթե բոլոր ուժերի հետ: Հետաքրքիր կլիներ լսել, թե ո՞ւմ հետ պատրաստ չէ գործակցել Արթուր Վանեցյանը Փաշինյանին հեռացնելու համար: Այդպես գուցե կլիներ առավել հետաքրքիր և առավել դյուրին, քանի որ պետք է ենթադրել, որ ավելի քիչ են ուժերը, որոնց հետ գործակցել պատրաստ չէ:

Համենայնդեպս, «գրեթե բոլորի հետ» պատրաստ լինելը ենթադրում է այդպես: Օրինակ՝ այդ ուժերի մեջ կա՞ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բանն այն է, որ նա բավականին ազդեցիկ ուժ է քաղաքական գործոնի իմաստով, հատկապես երբ դիտարկվի ռուսական ազդեցության հնարավորությունը: Իսկ այն, որ Ռուսաստանը խաղադրույք է կատարում երկրորդ նախագահի վրա, բավականին տեսանելի է:

Իհարկե, պարզ չէ՝ այդ խաղադրույքը նրան իշխանության վերադարձնելո՞ւ, թե՞ պարզապես քաղաքական այնպիսի դասավորություն ձևավորելու համար է, որ գործող մեծամասնության հանդեպ, այսպես ասած, գլխավոր ընդդիմությունը լինի հենց Ռուսաստանի համար կառավարելի և լոյալ՝ առանց իշխանություն փոխելու նպատակի: Եվ կա՞ Ռոբերտ Քոչարյանն այն ուժերի մեջ, որոնց Արթուր Վանեցյանը համարում է նախկին կոռումպացված և դիտարկում, որ ինքը կալանավորել էր, իսկ ներկայումս շրջում են ազատ: Համենայնդեպս, Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ն ղեկավարելիս արել է հայտարարություններ Քոչարյանների ընտանիքի կասկածելի գործարքների մասին: Դրա վերաբերյալ հարցին, ի դեպ, որ հնչեց մի քանի շաբաթ առաջ, Արթուր Վանեցյանը փաստացի չուներ պատասխան: Մինչդեռ, բավականին բարդ է քաղաքական լուրջ խնդիրներ դնել առանց այդօրինակ հարցերին համարձակ և վստահ պատասխանների, ինչպիսին էլ դրանք լինեն: Երկրորդ նախագահն, իհարկե, առանց ռուսական էական աջակցության Հայաստանում չունի որևէ քաղաքական հաջողության հեռանկար, և այդ հեռանկարը մեծ կասկածի տակ է անգամ ռուսական հնարավոր աջակցության պարագայում:

Բայց ամբողջ հարցն այն է, որ այդպիսի հեռանկարի բացակայությամբ հանդերձ, հայաստանյան ներքաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շարունակում են մնալ կառավարող ուժից հետո գերակա գործոն, ինչը նշանակում է, որ հետհեղափոխական ավելի քան երկու տարում Հայաստանի, այսպես ասած, քաղաքական կյանքում չի ստեղծվել ավելի ուշագրավ և քաղաքական արժեք ներկայացնող բովանդակություն, քան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահական կարգավիճակից բխածը՝ անգամ այդ նախագահության բնույթի և արդյունքի վերաբերյալ հանրային շատ հայտնի կասկածներով ու մերժումով:

«Մեկ օր շուտ Փաշինյանին» հեռացնելը քաղաքական բովանդակություն չէ և չի կարող լինել: Օրինակ՝ քաղաքական բովանդակություն է այն, ինչ Արթուր Վանեցյանը, գտնվելով Փաշինյանի կողքին որպես ԱԱԾ ղեկավար, հայտարարում էր Արաքսավանում՝ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության ներկայությամբ, երբ վարչապետ Փաշինյանն էլ Արցախում էր: Նա հայտարարում էր, որ չի լինելու ոչ մի զիջում, և պետք է ազատագրված տարածքներում կառուցվեն նոր բնակավայրեր: Կվերադառնա՞ Արթուր Վանեցյանն այդ բովանդակությանը, որպես, օրինակ, հայկական ընդդիմության առաջնորդի հավակնորդ: Պատրա՞ստ է նա ստանձնել այդ դիրքորոշման պատասխանատվությունը, առավել ևս ներկայիս ռազմա-քաղաքական միջավայրում: Այլապես, ո՞րն է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու իմաստը, ընդ որում՝ ոչ միայն Վանեցյանի համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում