Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ «քիմիական զենք է օգտագործվել», և տեղի ունեցածի կապակցությամբ բացատրություն է պահանջել Մոսկվայից: Այս մասին նա գրել է իր Twiiter- ում:
«Ռուսաստանի կառավարությունն այժմ պետք է բացատրի, թե ինչ է տեղի ունեցել Նավալնիի հետ: Մենք կաշխատենք մեր միջազգային գործընկերների հետ միասին, որպեսզի արդարությունը հաղթանակի», – ասել է նա:
Ջոնսոնը նշել է, որ իր երկիրն արդեն տեսել է Նովիչոկի կիրառման հետևանքները՝ նկատի ունենալով 2018 թվականին բրիտանական Սոլսբերիում ԿՀՎ-ի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորումը: