Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պետական սեփականությունը վարձակալության տալու, օտարելու գործերով հանցագործություն կատարածների թիվն ավելացել է 32.5%-ով

Ինչպես արդեն տեղեկացվել է, վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչեւ 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես ՀՀ դատախազության, այնպես էլ քրեական հետապնդման մյուս մարմինների կողմից հետեւողական քայլեր են իրականացվում այս բնույթի հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու, պետությանը եւ համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն առերեւույթ չարաշահումների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննվող քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 49 անձի, ինչը շուրջ 32.5%-ով ավելի է 2019թ. ամբողջ տարվա (37 անձ) համեմատ:

Նշված 1.5 տարվա ընթացքում համայնքային եւ պետական սեփականության անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում ենթադրյալ կոռուպցիոն տարատեսակ չարաշահումներ կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես՝ համայնքի 34 նախկին ղեկավարի, այդ թվում Երեւանի 2 նախկին քաղաքապետ, համայնքի գործող 15 ղեկավարի, այդ թվում՝ Աբովյանի քաղաքապետ, 1-ական՝ պաշտպանության նախկին նախարարի, ՊԵԿ նախկին նախագահի, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի, նախկին մարզպետի, ՀՀ ԿԱ կադաստրի ստորաբաժանման ղեկավարի, ՀՖՖ նախկին նախագահի, ԱԱԾ մարզային վարչության պետի, պետական ՓԲԸ տնօրենի, ՊՈԱԿ-ի տնօրենի, Երեւանի քաղաքապետարանի վարչության պետի, մարզպետարանի վարչության պետի, բաժնի պետի, Երեւանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր աուդիտորի, գնահատող փորձագետի, ինչպես նաեւ այդ չարաշահումներում առերեւույթ ներգրավված 18 քաղաքացիների:

Քրեական գործերի մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում, 2019թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. հունիսի 30-ը վերը նշված հանցագործությունների վերաբերյալ վարույթում գտնվող 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2020թ. 1-ին կիսամյակում դատարան ուղարկված քրեական գործով 39 մլն ՀՀ դրամի չափով ներկայացվել է 1 քաղաքացիական հայց, իսկ ոչ արդարացնող հիմքով վարույթը կարճված մեկ քրեական գործով դատախազության կողմից դատարան է ներկայացվել 22մլն ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց։

2019թ. ընթացքում ավարտված նյութերով եւ քրեական գործերով, ինչպես նաեւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաեւ նախաքննության փուլում գտնվող վերոնշյալ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 956 մլն դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 70մլն ՀՀ դրամը։

Մինչդեռ 2020թ 1-ին կիսամյակում ավարտված նյութերով եւ քրեական գործերով, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաեւ նախաքննության փուլում գտնվող վերոնշյալ բնույթի քրեական գործերով պարզվել է պետությանը եւ համայնքներին հանցագործությամբ պատճառված 1 մլրդ 423մլն ՀՀ դրամի վնաս, այսինքն ամբողջ 2019թ. համեմատ մոտ 49%-ով ավելի, որից վերականգնվել է 112 մլն ՀՀ դրամը կամ՝ 60%-ով ավելի:

Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վերոգրյալ քրեական գործերից 1-ով 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ (հաստատվել է համայնքային սեփականություն հանդիսացած շուրջ 32 հա հողատարածք ձեւական աճուրդով եւ կեղծիքներով օտարելու փաստը), որից հետո 2020թ. ՀՀ գլխավոր դատախազը առաջարկություն է ներկայացրել ՀՀ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարին՝ այդ հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար։

Բացի այդ, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճված մեկ քրեական գործով ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2020թ. հայց է ներկայացվել դատարան՝ պետական սեփականություն հանդիսացող եւ ձեւական աճուրդներով օտարված 55,88 հա հողատարածքների օտարման գործընթացը առոչինչ համարելու պահանջով։

Ապօրինի գործարքներն առոչինչ ճանաչելու, հանցավոր սխեմաներով օտարված բազմաթիվ գույքերն իրենց օրինական տիրոջը՝ պետությանը եւ համայնքներին վերադարձնելու, այդ նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու կամ իրավասու մարմիններին՝ համայնքային ու պետական մարմիններին ուղղված՝ պետական շահերի պաշտպանության նմանատիպ հայցեր ներկայացնելու առաջարկություններով դիմելու նախաձեռնություններ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ձեռնարկվել են նաեւ նախաքննության եւ դատական քննության ընթացքում գտնվող, այսինքն դեռեւս չավարտված բազմաթիվ գործերով, որոնց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի դրանցով վերջնական արդյունքների ապահովմանը զուգընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում