Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Այս մասին ասվում է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Այցի ընթացքում ՊՆ ղեկավարը սեպտեմբերի 4-ին կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Հասանովի այցը կտևի մինչև սեպտեմբերի 6-ը: