Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի իշխանությունների եզրակացություններով: Այժմ ԱՄՆ-ը կաշխատի դաշնակիցների հետ՝ ներգրավվածներին պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիոթը:
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը սահմանափակումներ կմտցնի այդ մարդկանց «չարամիտ գործողությունների» համար նախատեսված միջոցների վրա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Նովիչոկ» տիպի նյութով Ալեքսեյ Նավալնիին թունավորելու մասին Գերմանիայի կառավարության հայտարարությունը հերթական հակառուսական տեղեկատվական արշավ է անվանել:
ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Մոսկվան Բեռլինից պաշտոնական բժշկական տեղեկատվության է սպասում. «Մեզ բանաձևեր են պետք, մեզ բժշկական հաստատությունների հայտարարություններ են պետք»: