Ղազախստանը 2020թ.-ի հունիսից դադարեցրել է Ռուսաստանին սև մետաղների ջարդոնի մատակարարումը:
Միևնույն ժամանակ, նա շարունակել է պատրաստի արտադրանքի՝ պողպատի արտահանումը: Արդյունքում, Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովն այստեղ մրցակցության խախտում է արձանագրել:
Նախկինում Ղազախստանը տարեկան շուրջ մեկ միլիոն տոննա ջարդոն էր մատակարարում ՌԴ: Սա հանրապետությունից նման հումքի արտահանման 90%-ն է: 2020թ.-ի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում մատակարարումների ծավալը կազմել է 300 հազար տոննա: Բայց մայիսին այն երեք անգամ նվազել է, իսկ հունիսից՝ գրեթե ամբողջությամբ դադարել:
Այս պատճառով Ռուսաստանում հումքի անբավարարություն է առաջացել:
Ռուսաստանի Դաշնությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ): Հենց այստեղ են պարզել, որ 2020-ի հունիսին Ղազախստանի երկաթուղու «դուստր» ընկերությունն արգելել է տեափոխման համար ընդունել արտահանման համար նախատեսված ջարդոններով, ինչպես նաև սև և գունավոր մետաղների թափոններով բեռնված վագոնները: