Բեռլինի Charite կլինիկան տեղեկություն է տրամադրել Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին: Հաղորդագրությունը հրապարակվել է կլինիկայի կայքում:
Ինչպես հաղորդել են կլինիկայից, Նավալնին դեռ վերակենդանացման բաժանմունքում է՝ ԹԱՕ սարքին միացված, թունավորման ախտանշանները շարունակում են նվազել:
Միևնույն ժամանակ նշվում է, որ բուժումը երկարատև կլինի:
Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետը հաղորդել էր, որ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ» տիպի նյութ է հայտնաբերվել: