Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Ռոբերտ Քոչարյանը՝ խաղադրույքի «կույր» տիրույթում

Ռոբերտ Քոչարյանը, ՌԲԿ գործակալության հետ հարցազրույցում պատասխանելով հարցին, որ, այսպես ասած, Սորոսի գրասենյակը Հայաստանում գործել է հենց իր նախագահության ժամանակից, այն դեպքում, երբ այսօր ինքն էլ դարձել է «հակասորոսական շարժման» աշխույժ մասնակից, ասել է, թե, որպես նախագահ, անգամ տեղյակ էլ չի եղել, որ բացվել է այդպիսի գրասենյակ: Ռոբերտ Քոչարյանի այդ պնդումը հնարավոր կլիներ համարել անկեղծ, եթե, իհարկե, չլիներ կառավարման այն բնույթը, որ գործել է Հայաստանում այդ տարիներին: Իսկ դրա առանցքային հանգամանքներից մեկն այն էր, որ ամեն ինչ, ամեն շարժ պետք է լիներ առնվազն իրազեկվածության և տեղեկացվածության տիրույթում: Հակառակ դեպքում, ուղղակի փլուզման ենթակա էր դառնում համակարգի ամբողջատիրականությունը: Յուրաքանչյուր լումայի շարժ եղել է վերահսկման ենթակա, և այստեղ իրականությունն այնքան ակնհայտ էր, որ պարզապես հնարավոր է այդօրինակ գնահատականներով՝ «տեղյակ չլինելու» մասին, տպավորություն թողնել, թերևս, միայն արտաքին աչքի կամ ականջի համար: Բայց այստեղ, իհարկե, ամենահետաքրքիրը դա չէ, այլ այն, որ հարցը հնչում է, ինչը նշանակում է, որ այն կա նաև Ռուսաստանում:

Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանն է հարց տալիս Սորոսի գրասենյակի մասին, ինչը նշանակում է, որ «հակասորոսականության» հանգամանքը քաղաքական ծրագրի մաս դարձնելը Ռուսաստանում այնքան էլ «հալած յուղի» տեղ չի անցնում: Իսկ նրանք, որոնց մոտ առկա են այդ հարցերը, անշուշտ, շատ լավ են պատկերացնում հայաստանյան իրողությունները՝ սկսած անկախությունից մինչև, իհարկե, այսօր: Եվ, թերևս, այդ պատկերացումներն էին նաև պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին Ռուսաստանը նախապատվություն տվեց իշխանությունը Սերժ Սարգսյանին անցկացնելու տարբերակին՝ ի հեճուկս այն դե ֆակտո կամ անգամ դե յուրե «Պուտին-Մեդվեդև» փոխատեղման սկզբունքով պահելու Ռոբերտ Քոչարյանի փորձի, որ կարող էր իրագործվել Վարդան Օսկանյանին նախագահի պաշտոնում առաջադրելու միջոցով: Այդ առումով ակնառու է, որ Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում խաղադրույքը կատարել է Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց ամենևին ոչ կուրորեն: Ավելին, այդ իրողությունները հաշվի առնելով, հնարավոր է այն իրավիճակը, երբ Ռոբերտ Քոչարյանն է քաղաքական իմաստով «կուրորեն» հայտնվել Ռուսաստանի քաղաքական ղեկավարության խաղադրույքի տիրույթում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում