«Արցախը միայնակ չէ իր անկախացման կամ պետականակերտման գործընթացում, ամբողջ հայությունն է Արցախի հետ, և անկախության գլխավոր դրական կողմը միասնական հայրենիքի անկախությունն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: ԱՀ ՄԻՊ-ը վստահեցրեց. «Պայքարը շարունակում ենք, որպեսզի մեր իրավունքներն էլ ավելի պաշտպանված լինեն և՛ արտաքին սպառնալիքներից, և՛ ներքին գործոնների առումով: Այս տեսնակյունից անգնահատելի է ՀՀ-ի և հայության ներդրումը»:
Արտակ Բեգլարյանի դիտարկմամբ՝ աշխատանք շատ կա արված, բայց զարգացման նոր փուլ թևակոխելու համար ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտություն կա բոլոր ոլորտներում, այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում:
«Արցախի քաղաքացիական հասարակությունը զարգացման որոշակի ճանապարհ է անցել, բայց դեռևս բավականին թույլ է, ձեռքբերումներ կան, բայց դեռևս թերզարգացած է, խթաների կարիք կա»,- նշեց Արտակ Բեգլարյանը… ԱՀ ՄԻՊ-ը նաև տեղեկացրեց, որ արտահերթ զեկույց է պատրաստում:
Մանրամասն՝ տեսանյութում: