Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչ են քննարկել Քոչարյանն ու Պուտինը. Սերժ Սարգսյանի հիշեցումն անցյալից

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օգոստոսի 31-ի երեկոյան ֆեյսբուքյան էջում տարածել էր հատված 1992 թվականի հունիսի 4-ին ԼՂՀ ԳԽ «Արցախ» պաշտոնաթերթին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից: Այն ժամանակ Սարգսյանը զբաղեցրել է Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը: Հարցազրույցի մեջբերված հատվածն այն մասին է, թե ի՞նչն էր առաջնահերթն ու կարևորը այդ ժամանակ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սարգսյանի համար:

«Կուզենայի, որ նստաշրջանը նպաստի ԼՂՀ-ում ռազմական և քաղաքական կայուն իրավիճակ ստեղծելուն: Դրա համար պետք է հաշվի առնել իրական ուժերի փոխհարաբերությունը»,- ասել է Սերժ Սարգսյանն ի պատասխան թղթակցի հարցի:

Սերժ Սարգսյանի գրասենյակը նոր չէ, որ հրապարակում է անցյալի հարցազրույցներից հատվածներ: Միաժամանակ անկասկած է, որ դրանք չեն ընտրվում «կույր վիճակահանության» տրամաբանությամբ, թե երբ և որ հատվածը հրապարակել: Ըստ այդմ՝ խիստ հատկանշական է այն, որ հերթական հատվածը՝ կայունության և ուժերի հարաբերակցությունը հաշվի առնելու մասին, Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակում է օգոստոսի 31-ին:

Օգոստոսի 31-ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է, որի առիթով նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինը, ընդ որում՝ հեռագրով ու հեռախոսազանգով:

Ահա այն բանից հետո, երբ լրահոսում հայտնվեց տեղեկությունը այդ շնորհավորանքի և Քոչարյան-Պուտին հեռախոսազրույցի մասին, երրորդ նախագահ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց 1992 թվականին «Արցախ» պաշտոնաթերթին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի հատվածը՝ ուժերի փոխհարաբերությունը հաշվի առնելու խորհրդանշական իմաստով: Արդյոք Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին կամ թե՛ նրան, թե՛ Պուտինին ակնարկում է ուժերի հարաբերակցությունը հաշվի առնելո՞ւ մասին՝ համարելով, որ նրանց շփման առիթը կամ պատճառը ամենևին լոկ ծննդյան տարեդարձի առիթով բարեկամական շփումը չէ: Թե՞ նրա ակնարկի տողատակի հասցեատերը միայն Ռոբերտ Քոչարյանն է, որին ուղղված է փաստացի պատերազմող երկրի քաղաքական կայուն իրավիճակի կարևորության մասին ակնարկը՝ հաշվի առնելով իշխանություն վերցնելու այն մոդելը, որի մասին Ռոբերտ Քոչարյանը խոսել էր Պուտինի հետ  հեռախոսազրույցից առաջ երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

Սերժ Սարգսյանը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող էր այդ մոդելը քննարկել Պուտինի՞ հետ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում