Thursday, 28 03 2024
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել

Անհամբեր սպասում ենք ԲՀԿ-ի բազմամիլիոնանոց հանրահավաքին․ Ռուբեն Ռուբինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

– Այսօր Արցախը նշում է Անկախության տոնը, ինչո՞ւ Արցախում չեք:   

– Նախ՝ շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ, իսկ Արցախ մեկնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորական պատվիրակություն, որը ներկայացնում է բոլորիս:

– Այսօր արցախյան հակամարտության շուրջ իրադրությունն ավելի՞ լարված է, թե՞ ոչ՝ համեմատած նախկին շրջանների հետ:

– Ընդհանուր առմամբ, իրավիճակը միշտ է լարված եղել և շարունակում է մնալ լարված, ուղղակի այդ լարվածությունը տարբեր փուլերում տարբեր կերպ է արտահայտվել: Հուլիսյան հաղթական մարտերից հետո ակնհայտորեն համատեքստ է փոխվել տարածաշրջանում՝ դրանից բխող հետևանքներով. այս ամենը մեզ համար ունի ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր… Լարվածությունը տարբեր կերպ է արտահայտվում, եթե համեմատենք հուլիսյան դեպքերի հետ, այսօր իրավիճակն ավելի քիչ է լարված:

– Դաշնակցությունը հաղորդագրություն է տարածել Արցախի Անկախության տոնի առթիվ, որում ՀՅԴ-ն հրատապ է համարում Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումն այսօր:

– Այդ մասին այսօր նաև Արցախի նախագահն է խոսել, կան քննարկումներ, բայց պետք է լինի ճիշտ պահ, ճիշտ ֆորմատ, երբ որ ճիշտ ժամանակը կգա, կխոսենք այդ մասին:

– Արտգործնախարարի խոսնակին լսելիս մի քանի շեշտադրում ուշադրություն գրավեց, մեկն այն է, որ թուրքական վարձկաններ են տեղափոխում Ադրբեջան:

– Բնականաբար, դա մտահոգիչ տեղեկատվություն է, ըստ ԱԳՆ-ի՝ այդ տեղեկատվության հավաստիությունը ճշտվում է… Հաշվի առնելով Թուրքիայի ծայրահեղ ապակառուցողական պահվածքը հարևան տարածաշրջաններում, առնվազն արժանահավատ թվացող տեղեկատվություն է դա:

– …Քրեական գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահը մեղադրում է կառավարությանը, որը պետք է կազմակերպի դատական պրոցեսը: Նրա քննադատության մեջ ակնհայտ երևում է քաղաքականություն վերադառնալու և ընդդիմությանը համախմբելու ցանկությունը: Քաղաքական մեծամասնությանը սա չի կարող չհետաքրքրել:

– Ինչո՞ւ պետք է քաղաքական մեծամասնությանը հետաքրքրի մի մարդու ասածները, ով այդ ամենն ասում է միայն այն պատճառով, որ ինքը մեղադրյալ է և փորձում է քաղաքականությունն օգտագործել որպես քրեական պատասխանատվությունից խուսափելու միջոց… Ռոբերտ Քոչարյանը կապ չունի քաղաքականության հետ:

– Ի տարբերություն Ս. Սարգսյանի՝ Ռ. Քոչարյանը չի թաքցնում իր քաղաքական նպատակները, դուք տարանջատո՞ւմ եք Հայաստանի նախկին ղեկավարներին այս սեգմենտում:

– Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը նույնպես չի թաքցնում իր քաղաքական նպատակները: Ընդհանուր առմամբ այդ շրջանակները, որոնց կարելի է անվանել նախկին ռեժիմ, չեն հաշտվում ժողովրդավարության, արդարության վերականգնման հետ և տենչում են վերադարձնել ընտրակաշառքների, քաղաքական սպանությունների, կոռուպցիայի, բանակը թալանելու և այլ խայտառակ բաների ժամանակահատվածը: Բայց այդ շրջանակները, ինչպես և Ռ. Քոչարյանը, քաղաքականություն վերադառնալու շանս չունեն և քաղաքականության մեջ որևէ անելիք չունեն:

– Իսկ ի՞նչ անելիք ունի ԲՀԿ-ն: 

– Կասկածներ են հնչում՝ ԲՀԿ-ն գոյություն ունի, թե ոչ, եթե հավատանք, որ գոյություն ունի, ապա վստահաբար իմ նշած այն ուժերի շրջանակից է, որոնք չեն համակերպվում ժողովրդավարության և արդարության վերականգնման հետ:

– Ձեր նշած նախկին ուժերից ո՞ւմ է ավելի հոգեհարազատ համարում ԲՀԿ-ն:

– Բոլոր այն ուժերին, որոնք ռևանշ են ցանկանում: Ընդհանրապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնիսկ կարելի է համարել շրիոդինգերի կատու, որովհետև իրենք համ գոյություն ունեն, համ չունեն, համ ընդդիմադիր են եղել, համ չեն եղել, համ Քոչարյանի հետ հանդիպում են, համ չեն հանդիպում, համ ընտրակեղծիք են անում, համ չեն անում, շատ տարօրինակ կուսակցություն է ԲՀԿ-ն:

– Այդ տարօրինակ կուսակցությունը պատրաստվում է մեծ հանրահավաքի, այդ մասին անոնս է տարածվում:

– Մեծ հաճույքով ուղիղ եթերում կդիտեմ այդ «մեծ, դարակազմիկ» հանրահավաքը:

– Ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն է կազմակերպում, բայց շատերը կմասնակցեն:

– Վստահ եմ, որ միլիոնավոր մարդիկ են մասնակցելու…

– Խոսքս քաղաքացիների մասին չէ, այլ այն ուժերի, որոնց մասին ակնարկում է ԲՀԿ-ն:

– Մենք «Ամերիկա չենք հայտնագործում», ԲՀԿ-ն ռևանշիստական ուժերի շրջանակից է:

– Այսինքն՝ կարծում եք, որ այդ ուժերի համախմբում է տեղի ունենում:

– Կարծում եմ՝ պառակտում երբեք չի էլ եղել, որ հիմա համախմբում լինի: Բայց շատ հետաքրքիր կլինի դիտել ԲՀԿ-ի կազմակերպած բազմամիլիոնանոց հանրահավաքները: Հուսով եմ՝ պարոն Ծառուկյանը կկրկնի իր դասական խոսքերն այդ հանրահավաքի ընթացքում:

– Ասում են, որ այս անգամ կրթական թեման է լինելու հանրահավաքի մեխը:

– Դա շատ հետաքրքիր կլինի դիտել, կարծում եմ՝ ոչ միայն ամբողջ հայ ժողովուրդը, այլ նաև աշխարհի առաջադեմ շատ ժողովուրդներ սպասում են պարոն Ծառուկյանի ասելիքին՝ կրթական ռեֆորմների վերաբերյալ… Անհամբեր սպասում ենք այդ բազմամիլիոնանոց հավաքներին և կրթական ռեֆորմների մասին իմաստության ճառագմանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում