Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի մերժվել է

Վերաքննիչ դատարանը օգոստոսի 28-ին մերժել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայր, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի։ Հայցով Արա Մինասյանի ներկայացուցիչները պահանջում էին վերջինիս վերականգնել բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում և անվավեր ճանաչել նախարարի համապատասխան հրամանը։ Այդ մասին 1lurer.am-ը տեղեկացել է «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Մինասյանի ներկայացուցիչները նշել էին, որ վերջինիս «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատելու իրավական հիմքերը նախարարի հրամանում առկա են եղել, սակայն փաստական հիմքեր չեն եղել: Բացի դրանից՝ ըստ պաշտպանների, Մինասյանի և նախարարության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրենքի խախտումով։ Անցյալ տարվա հունիսին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր մերժել հայցը, որից հետո Մինասյանի պաշտպաններն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչում։

Վերաքննիչ դատարանը՝ Սլավիկ Թորոսյանի նախագահությամբ, եզրահանգել է, որ «Ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը հնարավորություն է տալիս գործադիր ղեկավարի պայմանագիրը վաղաժամկետ լուծել, եթե դա բխում է բաժնետերերի շահերից։ Դատարանը նաև շեշտել է, որ նույն օրենքը թույլ է տալիս «ցանկացած ժամանակ» լուծել տնօրենի հետ պայմանագիրը, ինչն էլ նախարարությունն արել է։ Վերաքննիչը համարել է, որ. «Միանձնյա գործադիր մարմնի լիազորություններն իրականացնող անձը կարող է և պետք է կանխատեսի ընկերության կողմից ցանկացած ժամանակ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը»։

Արա Մինասյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանը «Լուրեր»-ին ասաց՝ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նոր միայն կարող է գնահատական հնչեցնել։ Հարցին, թե արդյոք Վերաքննիչի որոշումը բողոքարկելո՞ւ են Վճռաբեկ դատարանում, Վարդևանյանը պատասխանեց. «Եկեք դատական ակտը ստանանք, որից հետո կունենանք բողոքարկելու դատավարական ժամկետները, նոր կմեկնաբանենք։ Բավական խրթին հարցեր կան, երբ ավարտական փուլում լինենք, կմեկնաբանենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում