Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Թավիշն արդեն հելել ժողովրդին ուտում է. Կոշտ մեթոդներ են պետք. Երկրում դատարան, դատախազություն, ոստիկանություն չկա

Գործարար Փայլակ Հայրապետյանը դժգոհ է Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող Արարատյան հայրապետական  թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաբերյալ քրեական գործի քննությունից: «Ամիսներ շարունակ քրեական գործը հարուցվել է, բայց առ այսօր որևէ նորություն չկա, ոչ ինձ կանչել, ոչ հարցաքննել են։ Քար լռություն է, որը ինձ արդեն որոշ կասկածների տեղիք է տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլ ամսին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։ ԱԱԾ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ, ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11 միլիարդ 442 միլիոն 68 հազար դրամ ընդհանուր արժողությամբ մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ը ստացել և անարգել տնօրինել են 3 միլիարդ 664 միլիոն 175 հազար դրամին համարժեք 9 միլիոն դոլար և 361 միլիոն 500 հազար դրամ գումարի չափով վարկային միջոցներ՝ մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելությունը:

Հայրապետյանը դեռևս ամիսներ առաջ մեզ հետ զրույցում հույս էր հայտնել, որ գոնե ԱԱԾ վարույթում քննվող գործի շրջանակներում հնարավոր կլինի արդարությունը վերականգնել, բայց այսօր հիասթափված արձանագրում է, որ ոչ ԱԱԾ վարույթում, ոչ էլ Վճռաբեկ դատարանում գտնվող գործով ոչ մի տեղաշարժ չկա:

«Ես իմ ունեցածը դրեցի, որ 10 հազար աշխատատեղ բացվեր, բայց Տիգրան Սարգսյանը, Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը գողացան ու այսօր իրենց համար ազատ ման են գալիս, իսկ ես անգամ տուն չունեմ, որ ապրեմ։ Ես ինչ իմանայի, որ երկրի վարչապետը գող է, ինչ իմանայի, որ երկրի տերտերը գող է։ Ես հայրենասեր մարդ էի, իմ ունեցածը դրեցի, որ երկիրը ծաղկեր, բայց ծաղկեցին Կճոյանի ու Տիգրան Սարգսյանի բիզնեսները։ Ես բողոքում եմ էս վիճակի դեմ։ Այս վիճակն արդեն անտանելի է»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ հույս ուներ, թե թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ կփոխվի, կկարողանա իր ունեցածը հետ բերել, սակայն  ապարդյուն:

«Կարելի էր թավշյա հեղափոխություն անել, բայց թավիշով երկիր չեն ղեկավարում։ Կոշտ մեթոդներ են պետք։ Երկրում ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ են պետք, բայց այսօր Հայաստանում ոչ մի կառույց չի գործում։ Ո՛չ դատարանն է գործում, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ դատախազությունը։ Թավիշն արդեն հելել մեզ ուտում է, բավական է։ Թավիշով երկիր են ղեկավարում, իսկ գողերը այդ թավիշի պատճառով գողացածը երկրից հանում են,  տանում են Ռուսաստան և վայելում են։ Իսկ ինձ պես երկրին նվիրված մարդն այսօր վարձով է ապրում։ 13 տարի ես տառապում եմ իմ ունեցածը հետ բերելու համար, արդեն 83 տարեկան մարդ եմ, բայց դեռ տառապում եմ։ Մի հատ խուլիգան Աշոտ Սուքիասյան դատեցին, էն էլ 5 տարի հետո բաց թողեցին, ու հիմա նա ինձ սպառնում է»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ ակնկալում է վերջնական պատասխան, ելք այս գործով, որ գոնե կյանքի մնացած հատվածը հանգիստ ապրի՝ հույսը կտրելով, որ այլևս արդարությունը չի վերականգնվելու։

Հայրապետյանի խոսքով՝ քանի որ նորմալ քննություն չի գնում ԱԱԾ-ում գտնվող քրեական գործով, արդեն իսկ մտածում է, որ այդ օրերին մամուլում գրվող տեղեկությունները ճիշտ էին, ըստ որի՝ այդ քրեական գործին հաջորդեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայտարարությունը, որով նա կարևոր էր համարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը:

«Ես հիմա արդեն նման կասկածներ ունեմ։ Բոլորին բաց է թողել ու հայտարարում է, որ երկրում ոչ մի հանցագործ անպատիժ չի մնա, գողացված ամեն լուման էլ հետ է բերվելու։ Գնաց կպավ Քոչարյանին, Քոչարյանին բաց թողեց, կպավ Սերժ  Սարգսյանին, նա ազատության մեջ է, կպավ Սուքիասյանին, նա ազատության մեջ է։ Ում կպավ, սաղ ազատության մեջ են կամ երկրում չեն՝ Ռուսաստանում են։ Մարդկանց համբերության բաժակը լցվել է, էլ տեղ չկա։

Թավիշդ արդեն շատ է, թավիշը ժողովրդին ուտում է արդեն։ Մի հատ պեռաշկի ուտողի բռնում դատում են, իսկ նախկինները բոլորը թողեցին գնացին երկրից։ Այսպես արդեն անհնար է»,- եզրափակեց Հայրապետյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում