Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե Կոնգրեսը երաշխավորի, Սարգսյանը գուցեև վստահի

Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության ընթացքում Սերժ Սարգսյանի համար չափազանց կարևոր է դառնում ներիշխանական համակարգի բալանսավորման հարցը:

Երկխոսության գործընթացն ինքնին բավական դժվար ընկալելի է համակարգի համար, քանի որ համակարգային մինչ այժմ եղած տրամաբանությունը չի հասկանում, թե ինչու պետք է իշխանությունը երկխոսության նստի ընդդիմության հետ, առավել ևս՝ արտահերթ ընտրություն պահանջող ընդդիմության հետ, և առավել ևս՝ նստի ու արտահերթ ընտրության հարց քննարկի:

Անգամ եթե Սերժ Սարգսյանը բացատրի, թե դա հարկավոր է զուտ ժամանակ շահելու կամ իմիտացիայի համար, թե իրականում ոչ ոք չի էլ պատրաստվում իշխանություն կամ դիրքեր զիջել, միևնույն է՝ համակարգը այդ դեպքում էլ տարակուսելու է, թեկուզ՝ լռելյայն, թեկուզ՝ առժամանակ սպասելով, համբերելով, թե այնուհանդերձ ինչու է այժմ առաջացել այդ իմիտացիոն զիջումների անհրաժեշտությունը, եթե նախկինում իշխանությունը այդպիսի ձևեր թափելու կարիք չէր զգում:

Երկխոսությունը յուրայիններին բացատրելն իսկապես բարդ է Սերժ Սարգսյանի համար՝ անկախ այն բանից, թե ինքն ինչ իրական մտադրությամբ կամ ինչի ճնշման ներքո է գնացել այդ քայլին: Համակարգը կարող է համբերել տեսնելու համար, թե արդյոք իր վիճակն ինչպես է փոխվում դրա ընթացքից: Բայց այդ համբերությունն էլ գին է ունենալու Սերժ Սարգսյանի համար, ինչը Հայաստանի համակարգի պայմաններում բավական հստակ երևույթ է և ամեն ոք, անգամ նախագահը, պետք է վճարի իրենից հասանելիք գինը, եթե ուզում է, որ համակարգը ևս վճարի իրենից հասանելիքը:

Ահա այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանի համար որպես իրավիճակի վերահսկելիության մեխանիզմ շատ կարևոր է դառնում ներիշխանական հակակշիռների մեխանիզմի առկայությունը, որպեսզի իշխանական այս կամ այն թևը հակակշռի մյուսին և թույլ չտա, որպեսզի մեկը գլուխ բարձրացնի և արդեն թելադրի նաև իրեն: Դրա համար Սերժ Սարգսյանը պետք է առաջացնի շահերի բախում իշխանական համակարգում: Ինչ-որ առումով դա արդեն կա՝ ի դեմս, օրինակ, ՀՀԿ նախընտրական ցուցակում Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան դիլեմայի: Կա նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի գործոնը, որն իհարկե մեծապես պայմանավորված է նրա միլիարդատեր եղբոր՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի փողով, որը նա ինչ-որ մասով ներդնում է Հայաստանում և տնտեսական ինչ-որ թեթև միջանցիկ քամի առաջացնում Հայաստանի «տնտեսական խեղդոցում»:

Դա էլ գործոն է դարձնում Կարեն Կարապետյանին, ով մինչև անգամ վարչապետի հավակնություններ ունի: Բայց այդ եռանկյունին իհարկե քիչ է, որովհետև որքան շատ լինեն խաչվող կամ հատվող շահերը, այնքան ավելի հուսալի կլինի համակարգի կառավարելիությունը: Այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանի համար որքան խնդրահարույց, նույնքան էլ անհրաժեշտ է ԲՀԿ-ի գործոնը: Բարգավաճ Հայաստանն իհարկե հավակնություններ ունի և պահանջներ է ներկայացնում Սերժ Սարգսյանին, գուցե ոչ ուղղակի և հատու, այդուհանդերձ նկատելի տոնով: Բայց, դրա հետ մեկտեղ, ԲՀԿ-ի առկայությունն օգնում է որոշակի կառավարելիություն ապահովել ՀՀԿ-ի շատ շրջանակների հանդեպ:

Շահերի խաչման համատեքստում է թերևս պետք դիտարկել նաև թաղային հեղինակությունների գործունեության ակտիվացումը՝ Թոխմախի Մհեր, Խուճուճ Էդո: Այդ շարքին կարելի է դասել նաև Երևանի նախկին քաղաքապետին: Գագիկ Բեգլարյանի որոշակի ակտիվացման մասին տեղեկությունները վերջին շրջանում շատ են հայտնվում մամուլի էջերում և տարբեր քաղաքական քննարկումներում, հրապարակային թե, այսպես ասած, կուլիսային: Սերժ Սարգսյանը փորձում է նաև այդ թաղային հեղինակությունների սեգմենտն էլ ակտիվորեն ներքաշել ներիշխանական գործընթացների մեջ, դա էլ ծառայեցնելով որպես հակակշիռների մեխանիզմի կարևոր տարր, շահերի խաչման էական բաղադրիչ:

Սակայն, մյուս կողմից, այդ իրողությունը կտա կարճաժամկետ էֆեկտ, այսինքն Սերժ Սարգսյանին առժամանակ թույլ կտա հանգիստ բանակցել Կոնգրեսի հետ, իսկ որոշ ժամանակ անց այդ կաթսան սկսելու է եռալ և Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու քանդել իր իսկ հյուսած շահերի բարդ հանգույցը: Գործելու է կամ գորդյան հանգույցի տարբերակը, երբ մի զարկով պետք է ամեն ինչ հաղթահարվի, կամ էլ Սերժ Սարգսյանը պետք է հատ-հատ փորձի ետ մղել այն, ինչը շարժել է տեղից:

Գորդյան հանգույցն արտահերթ ընտրությունն է: Մյուս տարբերակը պահանջում է տևական ժամանակ, ընդ որում դրա ընթացքում գրեթե չկա անվտանգության երաշխիք, որովհետև բավական է ետ մղել մեկին, ընդ որում այնպես, որ այլևս չհամարձակվի առաջ գալ, երբ մյուսները պարզապես կդիմեն ինքնապաշտպանության:

Այդ դեպքում Սերժ Սարգսյանին հարկ է լինելու հրաժարվել երկխոսությունից: Բայց այդ բանն անելու ռեսուրսի տեսանկյունից նա թերևս ավելի լավ վիճակում չէ: Գորդյան հանգույցի տարբերակը Սերժ Սարգսյանի համար թերևս լավագույն է և ամենաօպտիմալը: Մնում է թերևս որոշել՝ նախագահի, թե խորհրդարանի ընտրությամբ է պետք կտրել հանգույցը: Այդ առումով կարծես թե այսպես ասած առավելությունը խորհրդարանի արտահերթ ընտրության կողմն է, քանի որ նախագահի արտահերթ ընտրության միջոցով հանգույցը կտրելը կնշանակի, որ Սերժ Սարգսյանը անզգուշորեն իր ձեռքն էլ կտրեց հանգույցը կտրելիս:

Հազիվ թե Սերժ Սարգսյանը լինի այդքան միամիտ ու չպատկերացնի հետևանքը: Թեև, չի բացառվում, որ եթե Կոնգրեսն իր վրա վերցնի և երաշխավորի նրա «ձեռքի» բուժումը, Սերժ Սարգսյանը կարող է և վստահել ու գնալ այդպիսի հանգուցալուծման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում