Եվրամիության անդամ երկրների դեսպանները Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին չեն ընդգրկել այն երկրների ցանկում, որոնց հետ ԵՄ-ին թույլատրվում է բացել արտաքին սահմանները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրին:
Ցանկում նախկինի պես ընդգրկված են 10 պետություններ: Դրանց թվում են Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ռուանդան, Վրաստանը, Ուրուգվայը: