Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է համապատասխան ակտը: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ ղեկավար Առնոլդ Ստեփանյանի։
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոր ընտրական համակարգով՝ 120 պատգամավորները կընտրվեն համամասնական ընտրակարգով, 30-ը՝ մեծամասնական: Վերջին սոցհարցումների համաձայն, իշխող «Վրացական երազանքի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 39 տոկոսը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» օգտին՝ 16 տոկոսը, իսկ «Եվրոպական Վրաստանի» օգտին՝ շուրջ 5 տոկոսը։ Որքանով են այս հարցումենրն արտահայտում հանրային տրամադրությունները։